Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի առողջապահական համակարգը 2014-ին կհամալրվի ամբողջովին նորացված և վերազինված երեք ամբուլատորիաներով

02.10.2013

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց ՀՀ առողջապահության նախարարարության Առողջապահական ծրագրերի իրակականացման գրասենյակի /ԱԾԻԳ/ ներկայացուցիչներին՝ տնօրեն Նելսոն Զուլոյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Բագրատաշեն, Նավուր և Բերդավան համայնքների ղեկավարներն ու ամբուլատորիաների տնօրենները: Մարզում ընտանեկան բժշկության ներդրման և զարգացման նպատակով, Համաշխարհային բանկի միջոցներով, վերոնշյալ համայնքներից Նավուրում և Բագրատաշենում նախատեսվում է ամբուլատորիաների կառուցում, իսկ Բերդավանում՝ վերանորոգում: Թեպետ դեռևս 2006 թվականին նշված ամբուլատորիաները հագեցվել են անհրաժեշտ սարքավորումներով ու գույքով, սակայն առողջապահական ԾԻԳ-ի տնօրենը հավաստիացրեց, որ կթարմացվեն նաև նրանց գույքն ու սարքավորումները՝ այդպիսով մարզի առողջապահական համակարգը համալրելով ամբողջովին նորացված և վերազինված երեք ամբուլատորիաներով: Ինչպես նշեց Նելսոն Զուլոյանը, շինարարական աշխատանքները, որտեղ իրենց ներդրումը կունենան նաև համայնքները, կսկսվեն 2013 թվականից և կավարտվեն 2014-ի ամռանը: Հանդիպումն ավարտվեց եռակողմ պայմանագրի կնքմամբ նշված համայնքների ղեկավարների, ամբուլատորիաների տնօրենների և ԾԻԳ-ի միջև, որով էլ տրվեց աշխատանքների մեկնարկը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57