Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թիվ 5 դպրոցի ողջ աշակերտակազմը մասնակցեց աշխորհրդի նախագահի ընտրություններին

07.10.2013

Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցը հոկտեմբերի 4-ին կազմակերպել էր աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններ: Դպրոցն ամեն տարի կազմակերպում է նման ընտրություններ, սակայն այս տարի միջոցառումն ավելի մասսայական բնույթ էր կրում: Փոխտնօրեն Լ. Հարությունյանի ղեկավարությամբ կազմակերպիչներ Ա. Գալստյանը և Ա. Մելիքջանյանը նախօրոք աշխատանքներ էին տարել յուրաքանչյուր դասարանում՝ աշակերտներին ծանոթացնելով աշակերտական խորհրդի կանոնադրությանը, աշխորհրդի նախագահի իրավունքներին և պարտականություններին: Յուրաքանչյուր դասարան փակ քվեարկությամբ ընտրել էր իր թեկնածուին, ընտրված 6 թեկնածուները 7-ից 9-րդ դասարանների ակտիվ աշակերտներն էին: Ընտրությունները կազմակերպվել էին պատշաճ մակարդակով՝ ծնողներից և աշակերտներից ընտրված վստահված անձանցով, դիտորդներով: Աշակերտները մասնակցեցին ընտրություններին ամբողջ կազմով: Դպրոցում այնքան լավ են դրված աշակերտական խորհրդի հիմքերը, որ նախկին աշակերտական խորհրդի նախագահներից Նաիրի Ճաղարյանը հետագայում ընտրվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ, իսկ Նարեկ Քամալյանը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտությունների խորհրդի նախագահ: Դպրոցն ունի <<Վերածնունդ>> թերթ, որը լուսաբանում է դպրոցի աշակերտների աշխատանքները և որը հիմնականում ղեկավարում է աշակերտական խորհրդի նախագահը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59