Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են

30.09.2013

Սեպտեմբերի 17-ից Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները: 2013 թվականին կանխատեսվում է մթերել շուրջ 8100 տոննա խաղող նախորդ տարվա 7486 տոննայի դիմաց: Ընթացիկ տարում մթերման աշխատանքներն առաջինը սկսել է ընդունել Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը և վերջին տվյալներով մթերել է 2900 տոննա խաղող: 2012 թվականին գործարանի կողմից պայմանագրային կարգով մթերվել է 3000 տոննա խաղող: Այս տարի կանխատեսվում է շուրջ 4000 տոննա: Խաղողի մթերման աշխատանքներն սկսել է նաև ,,Երևանի շամպայն-գինիների գործարան,, ԲԲԸ-ի Դեբեդավանի գինու գործարանը, որն արդեն մթերել է մոտ 1000 տոննա բերք: Իսկ Տավուշի գինու և Իջևանի գինու-կոնյակի գործարանները համապատասխանաբար մթերել են 220 և 350 տոննա խաղող: Բերդավանի գինու գործարանը մթերման աշխատանքները սկսում է այսօրվանից՝ սեպտեմբերի 30-ից: Բացի Տավուշի գինու գործարանից, մյուս բոլոր մթերող կազմակերպությունները նախորդ տարվա 130 դրամի փոխարեն այս տարի խաղողն ընդունում են 135 դրամով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59