Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՆՎԵՐՆԵՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՇԵՄԻՆ 04.09.2012
Օրերս կրկին բարեգործական այցով ՀՀ Տավուշի մարզում էր Ֆրանսիայի Նիս քաղաքի > նախագահ տիկին Անահիտ Օհանյանը: Նոր ուսումնական տարվա շեմին մարզի հինգ համայնքների` Գետահովիտի, Գանձաքարի, Ազատամուտի, Այգեհովիտի և Սարիգյուղի, նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաները նվերներ ստացան Ֆրանսիայից, որոնք նրանց հանձնեց տիկին Օհանյանը:
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 31.08.2012 31.08.2012
Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ: Գիտելիքը մեր երկրի ամենաարժեքավոր հարստությունն է և յուրաքանչյուրս պարտավոր ենք պահպանել այն, ըստ արժանվույն գնահատենք և օգտագործենք ի շահ հայրենիքի:
Ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունում 29.08.2012
Օգոստոսի 29-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ՀՀ կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, ինստիտուտի մասնագետներ, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ:

Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանն ուղղված հանդիպում Տավուշի մարզպետարանում 29.08.2012
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանն ուղղված հանդիպում Տավուշի մարզպետարանում

Բերքը` մինչ այսօր 18.08.2012
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության հաղորդագրության համաձայն 17.08.2012 թվականի դրությամբ մարզում արտադրվել են 5500 տոննա պտուղ և հատապտուղ, 1100 տոննա բանջարեղեն, 1500 տոննա կարտոֆիլ, 70 տոննա բոստանային կուլտուրաներ, 80 տոննա ծխախոտ: Կուտակվել է 22 000 տոննա խոտ, հնձվել է 5600 հա աշնանացան` 14 ց հեկտարից բերքատվությամբ: Ըստ մասնագետների, հացահատիկի և խոտի ցածր բերքատվությունը պայմանավորված է երկարատև երաշտով: Այրումի պահածոների գործարանի...



