Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կարկուտից տուժել է Տավուշի մարզի 12 համայնք

12.06.2013

Հունիսի 3-ին տեղացած ուժեղ կարկտահարությունից, որը զուգորդվել է ուժեղ քամով և հորդառատ անձրևով, տուժել են Տավուշի մարզի 12 համայնքների գյուղացիական տնտեսությունների ցանքատարածություններ, բազմամյա տնկարկներ, խոտհարքներ: Վնասվել են նաև դաշտամիջյան ճանապարհներ: Վերոնշյալ համայնքներից յուրաքանչյուրում ստեղծվել է համայնքային հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու անդամներ, համայնքային ծառայողներ և ֆերմերներ: Հանձնաժողովներն ուսումնասիրել են վնասված տարածքները և որոշել վնասվածության աստիճանը, կազմել համապատասխան ակտեր և ներկայացրել մարզային հանձնաժողով: Մարզային հանձնաժողովում ներառվել են արտակարգ իրավիճակների նախարարության ՀՓԾ Տավուշի մարզային վարչության աշխատակիցներ, Տավուշի մարզի ԳԱՄԿ-ի գործակալներ և մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ: Մարզային հանձնաժողովը ուսումնասիրել է համայնքային հանձնաժողովների ներկայացրած ակտերը, որից հետո տեղերում կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ: Վնասվել են շուրջ 1977 հա մշակաբույսերի ցանքատարածություններ, բազմամյա տնկարկներ և խոտհարքներ: Կատարվում են վնասի չափերի հաշվարկման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27