Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 08.11.2012

2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում <<Եկամտային հարկի մասին>> ՀՀ օրենքը, ըստ որի միավորվում են պարտադիր սոցիալական ապահովության վճարը և եկամտահարկը՝ դառնալով մեկ միասնական ԵԿԱՄՏԱՅԻՆ հարկ: 2013 թվականի հունվարի 1-ից Եկամտային հարկի հաշվետվությունը հարկային մարմին ուղարկվում է յուրաքանչյուր ամիս՝ միայն էլեկտրոնային եղանակով: Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այցելելով www.gitem.am և www.taxservice.am կայքերը:

Հերթական աշխատանքային խորհրդակցությունում 07.11.2012

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նոյեմբերի 7-ին անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին տարբեր ոլորտներին առնչվող հարցեր: Նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես եկան մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետի կողմից տրվեցին նոր հանձնարարականներ: Մասնավորապես, հանձնարարականներ ստացան մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների պետերը: Դրանք...

Խաղողի մթերման արդյունքները

Խաղողի մթերման արդյունքները 29.10.2012

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության հաղորդած տվյալների համաձայն մարզում գործող գինու և կոնյակի գործարանները մթերել են ընդհանուր 7426 տոննա խաղող: Մասնավորապես <<Երևանի կոնյակի գործարան>> ՓԲԸ Բերդի մասնաճյուղը ընդունել է 3000 տոննա խաղող, <<Երևանի շամպայն գինիների գործարան>> ԲԲԸ Դեբեդավանի մասնաճյուղը` 1400 տոննա, Տավուշի գինու գործարանը՝ 1920 տոննա, իսկ <<Իջևանի գինու գործարան>> ԲԲԸ-ն մթերել է 706 տոննա խաղող,...

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՉԻՆԱՐՒ ԳՅՈՒՂՈՒՄ ՕԾՎԵՑ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԽԱՉՔԱՐ 04.10.2012

Երեկ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում տոնական տրամադրություն էր: Գյուղ էին ժամանել Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվող, ծնունդով չինարեցիներ ու բազում հյուրեր` մասնակցելու գյուղում նորակառույց խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը: Սրբավայրի կառուցման նախաձեռնության հեղինակը ծննդով չինարեցի, Կրասնոդարի երկրամասի բնակիչ Անդրանիկ Վազգենի Պետրոսյանն է: Գեղեցիկ զարդանախշերով նորակառույց խաչքարի բացումը գյուղացիների համար տոնախմբության առիթ էր, իսկ սրբավայրը` այսուհետ...

Հերթական աշխատանքային խորհրդակցությունում 03.10.2012

Հոկտեմբերի 2–ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի հանձնարարականներից ելնելով նոր հանձնարարականներ ստացան մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները: Տրվեցին հանձնարարականներ 2013 թվականի հունվարի 1-ից ՙՙԵկամտային հարկի մասին՚՚ ՀՀ օրենքի կիրարկման, նվազագույն աշխատավարձի դրույքաչափի փոփոխության և գնումների գործընթացի կազմակերպման կարգի հետ կապված: Հանձնարարվեց քաղաքաշինության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-14 14:01:39