Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցությունում

01.07.2013

     Հուլիսի 1-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Վահե Վարդապետյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը, վարչությունների պետերն ու բաժինների ղեկավարները, քննարկվեցին ընթացիկ հարցեր, տրվեցին հանձնարարականներ: Անդրադառնալով հունիսի 26-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ համայնքներում բարձրացված խնդիրներին՝ մարզպետը  քաղաքաշինության վարչությանը hանձնարարեց ուսումնասիրել և զեկուցել Իջևանի տարածաշրջանի Վերին Ծաղկավան համայնքում նախակրթարան բացելու հնարավորությունները: Փոխվարչապետի այցի ընթացքում Սարիգյուղում որպես առաջնահերթություն բարձրացվել էր խմելու ջրի հարցը, որի լուծման համար տարբերակ էր առաջարկվել ինքնահոս եղանակով գյուղ խմելու ջուր բերելը: Մարզպետը քաղաքաշինության վարչությանը հանձնարարեց կատարել խմելու ջրի որակի ստուգում և զեկուցել: Խոսելով մարզում ստեղծված գյուղացիական կոոպերատիվներից՝ մարզպետը հանձնարարեց  գյուղատնտեսության ու բնապահպանության վարչությանը և տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնին զանգվածային լրատվամիջոցներով պարբերաբար լուսաբանել կառույցի աշխատանքները: Գյուղվարչությանը հանձնարարվեց նաև ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել գյուղացիական տնտեսություններին պետական ծրագրերի շրջանակում տրվող դիզվառելիքի և ազոտական պարարտանյութի բաշխման գործընթացը: Բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց տեղեկանքներ ներկայացնել Դիլիջան քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերի մասին: Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը հանձնարարական տրվեց առաջարկություններ ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարություն միջին բուժանձնակազմի ատեստավորման գործընթացի վերաբերյալ: Իսկ կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը տրված  հանձնարարականը դպրոցներում ուսուցիչների ատեստավորման գործընթացի վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարություն առաջարկություններ ներկայացնելու մասին էր:

 

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59