Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կզարգանա տոհմային անասնաբուծությունը

09.07.2013

   Օրերս հաճելի իրադարձություն էր Բերդի տարածաշրջանի Նավուր համայնքում: Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից ստեղծված ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի կողմից այստեղ բացվեց մինի ֆերմա: Նորակառույց ֆերմայի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ու նավուրցիներին շնորհավորեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Ֆրանսիայի Օ-Դը-Սենի վարչական շրջանի էկոնոմիկայի զարգացման և զբաղվածության հարցերով փոխտնօրեն Էրվե Ինգարդիան, ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի տնօրեն Հրաչ Թումանյանը, համայնքի ղեկավար Արամ Նիգոյանը: Նշենք, որ Օ-Դը-Սենի միջոցներով մարզում զգալի աշխատանքներ են կատարվել գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ, և պարոն Ինգարդիայի այցն էլ մարզ այդ աշխատանքներին ծանոթանալու նպատակ ունի:

  Լուսաձորի անասնապահական ֆերմայից Նավուրի նորաստեղծ ֆերմա են ներկրվել ջերսեյ ցեղի բարձր յուղայնությամբ 13 տոհմային երինջներ, որոնք տրամադրվել են տեղի տավարաբուծական կոոպերատիվին՝ զարգացնելու տոհմային անասնաբուծությունը: Բոլոր հարմարություններով տիպային ֆերման նախատեսված է 30 գլխի համար: Համայնքում ճյուղի զարգացմանը կնպաստեն նաև տեղի առատ ու հարուստ խոտհարքները, որոնք կլուծեն կերի բազայի խնդիրը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18