Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզխորհրդի նիստում 18.04.2013
Ապրիլի 17-ին տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի նիստը: Նիստին մասնակցում էր ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Նիստը վարեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:
ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 17.04.2013
Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ համաձայն ՀՀ հիդրոմետ ծառայության տվյալների, 2013թ. ապրիլի լույս 18-ի և 19-ի գիշերներն սպասվում է ջերմաստիճանի անկում՝ -1- ից մինչև -2 աստիճան:

ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏ 16.04.2013
Հանրապետական զինվորական կոմիսարիատը ամփոփել է 2012թ. ուսումնական տարվա արդյունքները: Ամենամյա արդյունքների ամփոփմամբ լավագույնների շարքում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի զինկոմիսարիատը /զինկոմ` փոխգնդապետ Կամո Հարությունյան/: 2012թ. ուստարվա արդյունքներով զինկոմիսարիատը պարգևատրվել է <<ՀՀ զինվորական կոմիսարիատների 2-րդ կարգի լավագույն զինվորական կոմիսարիատ 3-րդ տեղ>> պատվոդրոշով և արժեքավոր նվերով:
Ի գիտություն 15.04.2013
2013թ. ապրիլի 17-ին ժ.1400-ին տեղի կունենա մարզխորհրդի նիստ հետևյալ օրակարգով
ՍԵՄԻՆԱՐ-ՊԱՐԱՊՄՈԻՆՔ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈԻՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 12.04.2013
2010թ. Հայաստանի Հանրապետության ,,Նորք,, տեղեկատվավերլուծական կենտրոնի հետ համատեղ ներդրվել է կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների տվյալների տեղեկատվական համակարգը: ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից համակարգ են մուտքագրվել մանկատներ, խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ ուղղորդված երեխաների, իրավախախտ անչափահասների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց, որդեգրել...