Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոյեմբերյանում բացվեց ընտանեկան բժշկի անկախ պրակտիկայի բժշկական կենտրոն

07.11.2013

Ընտանեկան բժիշկ Արևհատ Յարալյանի նախաձեռնությամբ օրերս Նոյեմբերյանում բացվեց ընտանեկան բժշկի անկախ պրակտիկայի բժշկական կենտրոն: Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Շնորհավորանքի իր խոսքում մարզպետը նշեց, որ թեպետ առողջապահության ոլորտում կատարվող ներդրումները ռիսկային են, սակայն այն անհատը, ով ունի բավարար գիտելիքներ, հմտություն ու դժվարությունները հաղթահարելու կամք ու համառություն, անպայման կկարողանա հասնել հաջողությունների: Դրա վառ օրինակը նախադեպը չունեցող կենտրոնի բացումն է Արևհատ Յարալյանի կողմից: Առողջապահական ծառայությունների մատուցման այս նորամուծությունը ողջունեց նաև Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը: ,,Արևհատ և Անի,, անվանումով բժշկական կենտրոնի հիմնադիր և սեփականատեր Արևհատ Յարալյանն իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեց բոլոր այն կառույցներին ու անհատներին, ովքեր համագործակցել ու աջակցել են կառույցի կայացման գործում: Նա նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց բնակչության այն լայն խավին, ովքեր իրենց առողջությունը վստահել են նորաստեղծ, բայց արդեն կայացած կենտրոնին: Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ Նոյեմբերյանի բնակիչները ևս իրենց գոհունակությունը հայտնեցին կենտրոնի բացման առթիվ՝ նշելով, որ այն Նոյեմբերյանի տարածաշրջանում առաջարկվող առողջապահական ծառայությունների ոլորտում կստեղծի նոր որակ, առողջ մրցակցության հնարավորություն: Նշենք, որ կենտրոնի հիմնադիր և սեփականատեր Արևհատ Յարալյանը ընտանեկան բժշկի անհրաժեշտ վերապատրաստում է անցել, այնուհետև իր գիտելիքներն ու հմտությունները լրացրել ու հարստացրել մի շարք այլ վերապատրաստումներով:
Կենտրոնը նորոգվել, կահավորվել ու ժամանակակից բժշկական ու համակարգչային սարքավորումներով հագեցվել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից, որով և ընտանեկան բժշկի համար սահմանված գործառույթները բարձր մակարդակով իրականացնելու հնարավորություններ են ստեղծվել այստեղ: Սեփական միջոցներից մեծ ծավալի ներդրումներ է կատարել նաև Արևհատ Յարալյանի հայրը՝ Արմեն Յարալյանը: Հավելենք նաև, որ ընտանեկան բժշկի պրակտիկան իրավասու է իրականացնելու նաև պետական ծրագրերում չընդգրկված լրացուցիչ ծառայություններ՝՝ վճարովի հիմունքներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27