Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սահմանամերձ Կայանում բացվեց նախակրթարան

01.11.2013

  Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացման և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովման նպատակով, ՀՀ կառավարության՝ նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագրի շրջանակներում, շարունակվում են նոր նախակրթարաններ բացվել Տավուշի մարզի այն համայնքներում, որոնք չունեն նախադպրոցական հիմնարկներ: Հոկտեմբերի 31-ին հերթական նախակրթարանը բացվեց մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնքի Կայանի միջնակարգ դպրոցում: Կրթօջախի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր և օրվա առթիվ շնորհավորեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Նոյեմբերի 1-ից արդեն իր բոլոր հարմարություններով այս հոյակերտ կրթօջախ կհաճախեն 35 փոքրիկներ: Դպրոցի տնօրեն Լենա Վարդանյանի հավաստմամբ, ակնկալիքներ կան, որ երեխաների թիվն առաջիկայում կավելանա: Իսկ նրանց հետ կաշխատեն համապատասխան վերապատրաստում անցած բարձրորակ կադրեր:
  Նշենք, որ նախակրթարանի շինարարական աշխատանքներն սկսվել են 2012 թվականի օգոստոսից և ընթացել են երկու փուլով: Առաջին փուլում ամբողջությամբ վերանորոգվել է տանիքը, ՀՀ կրթության և գիտության նախարարության Ծրագրերի իրականացման գրասենյակի /ԾԻԳ/ կողմից կատարվել է ներքին հարդարման աշխատանքների մի մասը, սակայն տեսնելով, որ նախկին մանկապարտեզի խարխլված շենքը հիմնանորոգման ու նաև հանդիսությունների դահլիճի կարիք ունի, օգնության ձեռք է մեկնել ,,Քրոնիմեդ,, բարեգործական հիմնադրամը՝ աջակցությամբ ,,Վորդ Վիժն,, միջազգային կազմակերպության և Այգեհովիտի համայնքապետարանի: Շուրջ 1,5 տարի տևած շինարարական աշխատանքների ընդհանուր գումարը կազմել է 40 միլիոն դրամ: 1 միլիոն 300 հազար դրամի ներդրում կատարել է Այգեհովիտի համայնքապետարանը, համայնքը 2012 թվականին 650 հազար դրամի ներդրում էլ կատարել է դպրոցի գազաֆիկացման համար: ,,Վորդ Վիժն,, միջազգային կազմակերպությունը տրամադրել է գույք: Ամենից առաջ կատարվել են շենքի հիմքի ամրացման աշխատանքներ, բարձրացվել է երկրորդ հարկ: Կառուցվել է հանդիսությունների դահլիճ, որտեղ կրթարանի բացման օրը իրենց առաջին ելույթն ունեցան դպրոցի սաները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57