Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայ ժողովրդի վաղեմի բարեկամ Նիկոլայ Ռիժկովը Տավուշի մարզում էր

08.11.2013

  Նոյեմբերի 7-ին Տավուշի մարզում էր ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի Հայաստանում գտնվող պատվիրակությունը՝ ռուսաստանյան կողմի համանախագահ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի և հայաստանյան կողմի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Շուրջ 16 տարի գործող հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ աշխատանքի արդյունքում երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորվել է կայուն և դինամիկ զարգացող հարաբերություններ:
   Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ պատվիրակությունը այցելեց Դիլիջանի միջազգային դպրոց, որտեղ ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ: Բանակցությունների դահլիճում հյուրերին սլայդների միջոցով ներկայացվեց <<Դիլիջանի միջազգային դպրոց>> ծրագիրը: Մարզպետը իր խոսքում նշելով մարզի սահմանամերձ լինելը՝ կարևորեց Դիլիջանի միջազգային դպրոցը որպես տարբեր ազգությունների աշակերտների հյուրընկալ կրթօջախ:
  Հաջորդ կանգառը նոր վերանորոգված Հաղարծնի վանքային համալիրն էր: Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի ուղեկցությամբ շրջելով վանքային համալիրում հյուրերը ծանոթացան եկեղեցու պատմությանը: Նիկոլայ Ռիժկովը նշեց, որ մարզ է այցելում երկրորդ անգամ, առաջին անգամ եղել է 20 տարի առաջ՝ երկրաշարժից հետո, և տպավորված է մարզի տնտեսական, կրթական, մշակութային ոլորտի ձեռքբերումներով, համարելով դրանք յուրովի առաջխաղացում: Սրբազանը ի հիշատակ այցելության պատվիրակության անդամներին նվիրեց Սուրբ Աստվածամոր պատկերը:
  Միջխորհրդարանական հանձնաժողովը եղավ նաև Դիլիջանի պատմության թանգարանում և պատկերասրահում՝ դիտելով հայ, ռուս և արտասահմանյան նկարիչների, այդ թվում` Հ. Այվազովսկու, Վ. Սուրենյանցի, Գ. Բաշինջաղյանի, Մ. Սարյանի, Ռ.Քենտի/ամերիկացի/, Է. Շահինի, Ռ. Ժերանյանի /ֆրանսիացի/ բնօրինակ աշխատանքները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:11:50