Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է Հայաստանի դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադան

11.11.2013

  Մեկնարկել է Հայաստանի դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադան: Այն անցկացվում է 4 փուլով` ներդպրոցական, տարածաշրջանային, մարզային և հանրապետական: Նոյեմբերի 8-ին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում մրցում էին Իջևանի տարածաշրջանի դպրոցականները` մարզային փուլի ուղեգիր ձեռք բերելու համար: Մասնակցում էր 24 թիմ, յուրաքանչյուր թիմում` 3 աղջիկ և 3 տղա: Արդյունքում 4 տարածաշրջաններից մարզային փուլ դուրս եկավ մեկական թիմ: Իջևանի տարածաշրջանից մարզային փուլին մասնակցելու է Իջևանի ավագ դպրոցի թիմը, Նոյեմբերյանի տարածաշրջանից` Ջուջևանի դպրոցի թիմը, Դիլիջանի և Բերդ տարածաշրջաններից` Դիլիջանի և Բերդի ավագ դպրոցների թիմերը: Մրցումների կազմակերպիչն էր շախմատի ակադեմիայի լիազոր ներկայացուցիչ Էմիլ Մատինյանը, աջակիցը` Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը: Մրցումներն անցան համառ պայքարով և բարձր մակարդակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03