Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց <<Սասնա ծռեր>> էպոսին նվիրված ամենամյա մրցույթ-փառատոնի մարզային փուլը

Անցկացվեց <<Սասնա ծռեր>> էպոսին նվիրված ամենամյա մրցույթ-փառատոնի մարզային փուլը 21.08.2013

Օգոստոսի 21-ին Տավուշի մարզպետարանում անցկացվեց <<Սասնա ծռեր>> էպոսին նվիրված ամենամյա մրցույթ-փառատոնի մարզային փուլը: Ամենամյա մրցույթ-փառատոնը կազմակերպում է <<Սասնա տուն>> ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության և մարզպետարանների աջակցությամբ: Տավուշի մարզում մրցույթին մասնակցեցին մարզի դպրոցներից 1-ի փուլը հաղթահարած 12 երեխաներ: 3-րդ և 2-րդ տեղերը 23-ական և 24-ական   միավորներով համապատասխանաբար կիսեցին Չորաթանի միջնակարգ,...

Մեղրի ու հատապտուղների փառատոն Բերդում

Մեղրի ու հատապտուղների փառատոն Բերդում 20.08.2013

Օգոստոսի 18-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում կրկնակի տոն էր: Խաղողօրհնեքից բացի այստեղ անցկացվեց նաև մեղրի ու հատապտուղների փառատոն: Արդեն երկրորդ տարին անցկացվող փառատոնի կազմակերպման հեղինակներն էին ՙՙՏավուշի հոգևոր վերածնունդ,, , ՙՙՀայրենիքի զարգացման նախաձեռնություն՚՚ և ,,Բերդի կանանց ռեսուրսային կենտրոն,, հիմնադրամները: Նպատակը հոգևոր-մշակութային կյանքի զարթոնքն է, տեղական արտադրության խթանումն ու զբոսաշրջության զարգացումը տարածաշրջանում: Փառատոնը բազմամարդ էր. մասնակցում էին ոչ միայն...

Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրության հարցեր

Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրության հարցեր 20.08.2013

Պաշտոնական իր առաջին այցով Տավուշի մարզում էր Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը: Օգոստոսի 19-ին դեսպանին ընդունեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Ողջունելով հյուրին՝ մարզպետը նշեց, որ ամերիկյան կառավարության աջակցությամբ բավականին ծրագրեր են իրականացվել մարզում: Տավուշի յուրահատուկ բնությունը, պատմաճարտարապետական ու բնության...

Համատեղ այցով Տավուշի մարզում էին Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Բրեդլի Բուզետտոն և Հայաստանում Ֆինլյանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստեր Գուստավ Միքելսոնը

Համատեղ այցով Տավուշի մարզում էին Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Բրեդլի Բուզետտոն և Հայաստանում Ֆինլյանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստեր Գուստավ Միքելսոնը 16.08.2013

Օգոստոսի 15-ին համատեղ այցով Տավուշի մարզում էին Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Բրեդլի Բուզետտոն և Հայաստանի Հանրապետությունում Ֆինլյանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստեր Գուստավ Միքելսոնը: Տավուշի մարզպետի մոտ տեղի ունեցած ընդունելությանը քննարկվեցին ՄԱԿ-ի ,,Աջակցություն առևտրին,, ծրագրի ուղղությամբ իրականացված աշխատանքներին վերաբերող հարցեր: Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արմեն Ղուլարյանը նշեց, որ դեռևս անկախության առաջին տարիներից ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը հարյուրավոր ծրագրեր...

Տավուշի մարզին հատկացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցման 2013 թվականի նպատակային ընդունելության 10 տեղ 14.08.2013

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 5-ի N 1011/Ա-Ք և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի 2013 թվականի օգոստոսի 6-ի N 2154/Ծ-4 հրամանների՝ Տավուշի մարզին հատկացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցման 2013 թվականի նպատակային ընդունելության 10 տեղ հետևյալ մասնագիտությունների գծով՝ Դասիչը Մասնագիտության անվանումը Տեղերը Ուսման վարձը հազ.դրամ 310112 Ապահովագրական գործ /ագրոպարենային համակարգի/ 1 300 310301...

                         Մովսեսը հանդիսավորությամբ նշեց գյուղի օրը

Մովսեսը հանդիսավորությամբ նշեց գյուղի օրը 13.08.2013

Բերդի տարածաշրջանի Մովսես գյուղի համար 2013 թվականի օգոստոսի 10-ը կմնա որպես գյուղի պատմության հիշարժան օրերից մեկը: Այդ օրը սահմանամերձ համայնքում անցկացվեց ,,Մովսես գյուղի օր,, անդրանիկ միջոցառումը: Օրվա տոնական տրամադրությունը մովսեսցիների հետ կիսելու ու շնորհավորելու էին եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, մարզի հոգևորականաց դասը, բազմաթիվ հյուրեր տարբեր վայրերից: Տոնակատարությունն սկսվեց առավոտյան՝ գյուղի նորակառույց եկեղեցու...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-17 16:49:09