Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին անասնաբուժական ծառայության հետ կապված հարցեր

24.02.2014

    Անասնաբուժական ծառայությունների հետ կապված հարցերով Տավուշի մարզում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության <<Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ավագյանը, ովքեր Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանի ուղեկցությամբ առաջինը եղան և խորհրդակցություն անցկացրին Բերդում: Մասնակցում էին Բերդի քաղաքապետը, Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, <<Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների Տավուշի մարզային կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Վասիլ Աբրահամյանը, ԳԱՄԿ-ի տնօրեն Վահան Կարապետյանը, համաճարակաբան Ռուդիկ Առաքելյանը, Բերդի տարածաշրջանի 16 անասնաբույժները, ոլորտի այլ պատասխանատուներ: Քննարկվեցին անասնաբուժական ծառայությունների և անասնաբույժների 2014 թվականի աշխատանքային պայմանագրերի հետ կապված մի շարք հարցեր: Նույն կարգի խորհրդակցություն անցկացվեց նաև Իջևանում, որին մասնակցեցին Իջևանի, Նոյեմբերյանի և Դիլիջանի տարածաշրջանների անասնաբույժները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18