Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գիրք նվիրելու օրը նշվեց Տավուշի մարզպետարանում

20.02.2014

    Հայաստանի գրողների միությունը 5 տարի առաջ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը հանդես եկավ նախաձեռնությամբ և փետրվարի 19-ը հռչակվեց, որպես գիրք նվիրելու օր:
  Այդ օրվա առթիվ Տավուշի մարզպետարան էին այցելել Իջևանի վարժարանի սաները՝ տնօրենի օգնականի ուղեկցությամբ: Նրանք գրքեր նվիրեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին, մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանին, Վահե Վարդապետյանին, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանին: Այցի նախաձեռնության հեղինակներն էին վարժարանի տնօրեն Հասմիկ Ամիրյանը և դպրոցի աշակերտական խորհուրդը: Նախաձեռնությունը առաջին անգամն էր: Այսուհետ վարժարանի սաները սովորույթ կդարձնեն և ամեն տարի կայցելեն մարզպետարան՝ գիրք նվիրելու: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը ջերմ ընդունելության արժանացրին շրջանավարտներին, գրքեր նվիրեցին և, շնորհակալություն հայտնելով ուշադրության համար, բարեմաղթանքեր ու հաջողություններ ցանկացան առաջիկա բուհական ընդունելություններում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18