Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակության կազմում 2013 թվականին հոկտեմբերի 15-18-ը Տավուշի մարզի պատվիրակությունը մասնակցեց Ֆրանսիայում կայացած ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին: Տավուշի մարզի պատվիրակությունը գլխավորում էր մարզպետ Արմեն Ղուլարյանը: Պատվիրակության կազմում էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Հրաչ Թումանյանը և հիմնադրամի աշխատակցուհի Լաուրա Օթարյանը:

Տավուշի մարզը՝ ամենամյա «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսում 22.10.2013
Հոկտեմբերի 18-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվել էր եռօրյա «Արմպրոդէքսպո» ամենամյա մասնագիտացված ցուցահանդեսը՝ նվիրված գյուղատնտեսության օրվան: Ցուցահանդեսին ներկայացվել էին Հայաստանում արտադրվող պարենային ապրանքների լավագույն նմուշներ: Ցուցահանդեսային համալիրի բացօթյա առանձին տաղավարով Տավուշի մարզը ևս ներկայացրեց մարզի բերքն ու բարիքը:
Տեղի ունեցավ Հաղարծնի վանական համալիրի բացման արարողությունը 21.10.2013
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ 19 Հոկտեմբերի, 2013 Հոկտեմբերի 19-ին Տավուշի թեմում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Հաղարծնի վանական համալիրի բացման արարողությունը: Վանքը հիմնանորոգվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի սրտաբուխ բարերարությամբ:

Գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովն անցավ վերապատրաստում 18.10.2013
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետ համատեղ հոկտեմբերի 16-ից 17-ը Տավուշի մարզպետարանում անցկացրեց գենդերային հարցերով մշտական հանձնաժողովի վերապատրաստման երկօրյա դասընթացներ:

Բերքաբերում օծվեց Սուրբ Գևորգ եկեղեցին 18.10.2013
Հայ-ադրբեջանական սահմանին կանգնած Բերքաբեր համայնքում հոկտեմբերի 17-ին նախադեպը չունեցած տոնակատարություն էր: Պատերազմ տեսած ու բազմաթիվ զոհեր տված գյուղի հավատավոր ժողովրդի առջև այդ օրն իր դռները բացեց Սուրբ Գևորգ նորակառույց եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է գյուղի կենտրոնում` սփյուռքահայ բարերարներ Ժիրայր և Սիրանուշ Կանելյանների հովանավորությամբ՝ ի հիշատակ սիրելի ծնողների՝ Խաչիկ և Նազելի Կանելյանների:

Նոր հրշեջ կետ` Տավուշի մարզում 16.10.2013
Հոկտեմբերի 12-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը փրկարար ծառայության ղեկավարության հետ աշխատանքային այցով եղավ Տավուշի մարզում: Այցելեց Դիլիջանի, Իջևանի, Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատներ,անձամբ ստուգեց իրեն զեկուցածը` կատարված աշխատանքները: Հանդիպեց մարզպետ Արմեն Ղուլարյանին, ներկայացրեց իրավիճակը, և պայմանավորվեցին միավորել ուժերը մարզում հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով: ԱԻ նախարարը մասնակցեց նաև մարզխորհրդի նիստին, հանդես եկավ զեկուցումով և պատասխանեց տավուշցիների հարցերին:


