Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տրվեցին նոր հանձնարարականներ

17.03.2014

Մարտի 17-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը: Մարզպետարանի վարչությունների պետերն ու բաժինների վարիչները տեղեկատվություն ներկայացրին նախորդ խորհրդակցության ժամանակ ստացած հանձնարարականների կատարման մասին, այնուհետև տրվեցին մարզպետի նոր հանձնարարականներ: Կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Ա. Փաշինյանը զեկուցեց, որ մարտի 17-ից դպրոցներում մեկնարկել են գարնանային արձակուրդները, որը կտևի մինչև մարտի 23-ը: Իսկ առաջին դասարանցիները արձակուրդի մեջ կլինեն մինչև մարտի 30-ը ներառյալ: Մարզպետը հետաքրքրվեց սեպտեմբերի 13-ից 16-ը մարզի տարածաշրջաններում անցկացվելիք մարզական փառատոնի նախապատրաստական աշխատանքներով և համապատասխան հանձնարարական տվեց վարչությանը: ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությանը հանձնարարվեց բացատրական աշխատանք տանել ՏԻՄ-երի հետ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու նոր կարգի վերաբերյալ, այն է` այսուհետ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները տվյալները պետք է ստանան մարզպետարանից: Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ մարզային հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ հանձնարարականներ ստացան ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մ. Մխիթարյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Փաշինյանը: Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Ա. Սարգսյանին հանձնարարվեց ուսումնասիրել մարզի մի շարք համայնքներում անցնող գիշեր ուժեղ քամիների հետևանքով առաջացած վնասները և զեկուցել: Հանձնարարականներ ստացան նաև մարզպետարանի մյուս ստորաբաժանումների ղեկավարները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03