Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեմինար-քննարկում աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) գործունեությունը Հայաստանում թեմայով

13.03.2014

  Մարտի 12-ին Տավուշի մարզպետարանում կազմակերպվել էր սեմինար-քննարկում աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) գործունեությունը Հայաստանում թեմայով: Ներկա էին ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի տեղակալ Արա Բարսեղյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համակարգողներ և փորձագետներ, ԱԻՆ <<Հիդրոմետ>> ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը, ԳԱՄԿ-ի տնօրեն Վահան Կարապետյանը, Հայկական Կարմիր Խաչի ընկերության Տավուշի մասնաճյուղի տնօրեն Վաչիկ Սարիբեկյանը, ՀՀ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վաղինակ Հովսեփյանը և ոլորտում ներգրավված այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ ու անհատ փորձագետներ: Քննարկվող թեման ներկայացրեց ԱՌՆԱՊ-ի տնօրենի տեղակալ Արա Բարսեղյանը: Թեմայի շուրջ ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը: Նշվեց, որ <<Տեղական զարգացման բարելավված պլանավորման միջոցով կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմումը գյուղական համայնքներում>> ՄԱԶԾ-ՃԿՎԲ ծրագրով նախատեսվել է իրականացնել գործունեություն Հայաստանի մարզերում: Նախնական ուսումնասիրության համար ընտրվել են Տավուշի և Վայոց Ձորի մարզերը: Ծրագրի փորձագետը ներկայացրեց նախատեսվող միջոցառումների համալիրը, ազդակիր խնդիրները և կից օգուտները: Քննարկվեցին այն սկզբունքները, որոնցով նախնական պետք է ընտրվեն մարզի 22 համայնք, որտեղ նախատեսվում է իրականացնել ծրագիրը: Կատարվեց համայնքների նախնական ընտրություն՝ քննարկելով համայնքի կլիմայական գոտին, լանդշաֆտը, համայնքի ռիսկերին ենթարկվածության աստիճանը և գյուղատնտեսության ուղղվածությունը՝ առավելությունը տալով մշակաբույսերի բուսաբուծության զարգացմանը:
  ԱԻՆ <<Հիդրոմետ>> ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը ներկայացրեց մարզային կառույցների հետ համագործակցությունը և առկա խնդիրները: Նշեց, որ մարզում առկա 3 հիդրոմետ կայաններին պետք է ավելանա ևս մեկ ավտոմատ օդերևութաբանական կայան: Այն լինելու է 10 քառակուսի մետր մակերեսով տնակ: Ավտոմատ կայանի տեղադրման վայրի համար պետք է կատարվի ուսումնասիրություն՝ ապահովելով կայանի պահպանությունը, անվտանգությունը և էլեկտրականությանը միացնելու հնարավորությունը: Նշվեց, որ ավտոմատ կայանը կնկարագրի առավել մեծ տարածքի եղանակի փոփոխությունը, և եթե այն տեղադրվի ֆերմերային տնտեսության տարածքում, ապա հիդրոմետ ծառայությունների աշխատանքը ավելի օպերատիվ կդառնա և կնվազեցնի գյուղատնտեսության վարման գործընթացում կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած ռիսկերը: Սեմինար-քննարկման ավարտին ծավալվեց մտքերի փոխանակում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:35:27