Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզային այցերի ծրագրով  Տավուշի մարզում էր ՀՀ  ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը

Մարզային այցերի ծրագրով Տավուշի մարզում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը 26.02.2014

  Մարզային այցերի ծրագրով փետրվարի 26-ին Տավուշի մարզում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Այցի շրջանակներում ոստիկանության պետը խորհրդակցություն անցկացրեց Տավուշի մարզպետարանում, որին մասնակցում էին մարզի ակտիվը` համայնքների ղեկավարները, դպրոցների տնօրենները, ուսուցիչներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոսներ, ուսանողներ, հյուրեր: Խորհրդակցությունը բացեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Ողջույնի իր խոսքում մարզպետը կարևորեց նման հանդիպումները, նշելով, որ...

Հերթական աշխատանքային խորհրդակցությունում 25.02.2014

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի անցկացրած հերթական աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, վարչությունների պետերը և առանձնացված բաժինների վարիչները: Մարզպետը ներկայացրեց փետրվարի 23-ին Աչաջուր համայնք կատարած աշխատանքային այցի մանրամասները: Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնին հանձնարարվեց Աչաջրի մանկապարտեզի վերանորոգման վերաբերյալ գրություն պատրաստել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին` համապատասխան...

Շարադրությունների մրցույթ` հայրենասիրության թեմայով 25.02.2014

  Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ հայտարարել է շարադրությունների մրցույթ <<Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը>> թեմայով: Մրցույթին մասնակցում են հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտները: Տավուշի մարզում հաղթող ճանաչված 10 լավագույն աշխատանքները ՀՀ կրթության և գիտության նախարարություն կներկայացվեն մինչև մարտի 5-ը:

Մարտի 9-ին Տավուշի մարզի Աղավնավանք, Խաչարձան, Հովք, Զորական, Դեբեդավան համայնքներում կկայանան ՏԻՄ հերթական ընտրություններ 25.02.2014

     Մարտի 9-ին Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքի Աղավնավանք, Խաչարձան, Հովք և թիվ 40 ընտրատարածքի Զորական, Դեբեդավան համայնքներում կկայանան ՏԻՄ հերթական ընտրություններ: Հովքում համայնքի ղեկավարի թեկնածու են գրանցվել գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Յուրիկ Ցուգունյանը և ուսուցիչ, ՀՅԴ անդամ Գրիգոր Գևորգյանը: Աղավնավանքում համայնքի ղեկավարի թեկնածուներն են դպրոցի տնօրեն, ՀՀԿ անդամ Սերգեյ Թաիրյանը և նույն դպրոցի ուսուցիչ, ՀՀԿ անդամ Վարդան Գրիգորյանը: Խաչարձանում համայնքի...

Հաստատվել են մրցույթների նոր կարգերը 24.02.2014

  Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի 05.12.2013 թվականի N 1354-Ն հրամանով հաստատվել են <<Տարվա լավագույն ուսուցիչ>>, <<Տարվա լավագույն տնօրեն>> և <<Տարվա լավագույն դաստիարակ>> մրցույթների նոր կարգերը: Մրցույթների նոր կարգերը տեղադրված են կրթության և գիտության նախարարության edu.am կայքում և <<Կրթություն>> շաբաթաթերթում:

Սահմանամերձ Կոթի գյուղում երեխաներին կրթելու հայրենանվեր աշխատանքի համար հատուկ  մրցանակ շնորհվեց Կոթի գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Գևորգ Գրիգորյանին

Սահմանամերձ Կոթի գյուղում երեխաներին կրթելու հայրենանվեր աշխատանքի համար հատուկ մրցանակ շնորհվեց Կոթի գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Գևորգ Գրիգորյանին 24.02.2014

Օրերս Երևանի պետական կամերային թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սահմանած <<Հայկյան>> մրցանակաբաշխությունը, որին ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ամենամյա այս մրցանակաբաշխության նպատակը հանրապետությունում ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվության, երիտասարդական ինքնատիպ նախաձեռնությունների, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածության, ինչպես նաև միջազգային համագործակցության ու պետական երիտասարդական քաղաքականության ոլորտի աշխատանքների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-19 16:23:38