Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Գլոբալ Վիլիջ>> միջազգային կամավորական թիմը հյուրընկալվեց Տավուշի մարզում

08.07.2014

   Օրեր առաջ <<Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա>> հիմնադրամը հյուրընկալեց <<Գլոբալ Վիլիջ>> ծրագրի միջազգային կամավորների առաջին թիմին: Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած 10 կամավորներ մեկ շաբաթ է ընդգրկված են Իջևան քաղաքում ապրող Փարսադանյանների տան վերանորոգման և բարեկարգման աշխատանքներում: Փարսադանյանների բազմանդամ ընտանիքը տարիներ շարունակ բնակվել է վթարային շենքում, իսկ հիմա <<Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա>> հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ նրանք կունենան պարզ, պատշաճ և մատչելի բնակարան:
 Այսօր նշվեց Փարսադանյանների բնակարանամուտը և տան օրհնության արարողությունը իրականացրեց Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը:
   Այս տարի նշյալ հիմնադրամը կհյուրընկալի <<Գլոբալ Վիլիջ>>-ի կամավորների ևս երեք թիմերի, որոնք կմասնակցեն ավելի շատ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը:
   <<Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա>> հիմնադրամը <<Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշնլի>> ազգային գրասենյակն է Հայաստանում: <<Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա>> հիմնադրամը իրականացնում է տների և բնակարանների վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ, տրամադրում բնակարանաշինության միկրոֆինանսավորման ծառայություններ` համագործակցելով ֆինանսական կազմակերպությունների հետ, ինչպես նաև իրազեկման աշխատանքներ տանում մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Այն Հայաստանում գործում է 2000 թվականից ի վեր աջակցել է ավելի քան 3200 ընտանիքների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:51:56