Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ապրիլի 9-ին շարունակելով իր աշխատանքային այցը Տավուշի մարզ՝ ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելել է մարզի սահմանամերձ համայնքներ: Նախարարը եղել է Չինարի, Մովսես, Վերին Կարմիրաղբյուր, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերում: Հանդիպելով սահմանամերձ համայնքների բնակչության, ղեկավար անձնակազմի և նշված համայնքների պաշպտանությունն ապահովող զորամասերի անձնակազմերի հետ՝ նախարար Երիցյանը տեղում անձամբ ծանոթացել է համայնքի քաղաքացիական պաշտպանության հարցերին: Շեշտելով բնակչության պաշտպանության...

Խորհրդակցություն Արմավիրում` բոլոր մարզպետների մասնակցությամբ 10.04.2015
Ապրիլի 10-ին ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն Արմավիրի մարզում խորհրդակցություն անցկացրեց Հայաստանի 10 մարզերի ղեկավարների հետ, խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին աշնանացան ցորենի, դիզ. վառելիքի և ազոտական պարարտանյութի բաշխման հարցերը, ինչպես նաև՝ եկամուտների հավաքագրման գործընթացը: Իշխան Զաքարյանը ՏԿԱԻ նախարարին և մարզպետներին ներկայացրեց սույն թվականի օգոստոս ամսին Հայաստանում կայանալիք Համահայկական...
Սկսած ապրիլի 8-ից երկօրյա աշխատանքային այցով Տավուշի մարզում է ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այցը սկսվեց Դիլիջանի տարածաշրջանից, որտեղ նախատեսված է համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր իրականացնել: Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի ուղեկցությամբ նախարար Արմեն Երիցյանը հանդիպումներ ունեցավ խոշորացման ծրագրի մեջ ընդգրկված համայնքների բնակիչների հետ: Նախատեսվում է Հովք, Խաչարձան, Աղավնավանք, Գոշ, Թեղուտ, Հաղարծին գյուղերը միավորել Դիլիջան քաղաքի հետ՝...
Վարչապետն այցելել է Տավուշի մարզի Թեղուտ համայնք 07.04.2015
www.gov.am/am/news/item/11871/
Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց մարտական սամբոյի աշխարհի գավաթի առաջնությունում 3-րդ տեղը գրաված, միջազգային կարգի սպորտի վարպետ, իջևանցի մարզիկ Վահե Օթարյանին: Մարզպետը շնորհավորեց Վահեին հաղթանակի կապակցությամբ, մաղթեց նորանոր հաջողություններ և իր պատրաստակամությունը հայտնեց մարզիկին աջակցելու ցանկացած խնդրում: Մարզպետ Հովիկ Աբովյանը մարզական նվաճման կապակցությամբ Վահե Օթարյանին պարգևատրեց 200 000 դրամ գումարով: Վահե Օթարյանը սամբոյով սկսել է զբաղվել 6...
Ապրիլի 5-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված պատարագին: Ներկա են եղել նաև մարզում տեղակայված զորամասերից մեկի զինվորներն ու սպաները: Այնուհետև՝շարունակելով օրվա խորհրդին նվիրված միջոցառումները, մարզպետ Հովիկ Աբովյանը զինվորների հետ զորամասում մասնակցել է Զատկի առթիվ կազմակերպված տոնական ճաշին:


