Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աչաջրի փոքրիկները հիանալի նվեր ստացան համագյուղացի բարերարներից

06.08.2015

   Հուլիսի 5-ին Աչաջրում տեղի ունեցավ գյուղի մանկապարտեզի շենքի հանդիսավոր բացումը, որը վերանորոգվել է համագյուղացիներ Խաչատուր և Վաչիկ Քոքոբելյան եղբայրների, Ռուսաստանի Դաշնությունում ապրող գործարարներ Արմեն Աղինյանի և Ալեքսեյ Ղալթախչյանի տրամադրած միջոցներով: Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը, բազմաթիվ աչաջրեցիներ, ծնողներ ու հյուրեր: Բարեգործների ուժերով վերանորոգվել է գյուղի մանկապարտեզի սանհանգույցը, խոհանոցը, լվացքատունը, դրանք համապատասխանեցվել են սանիտարահիգիենիկ նորմերին, վերանորոգվել, կահույքով ու համապատասխան գույքով հագեցվել են խաղասրահը, ննջասենյակները: Մի խոսքով, ստեղծվել են բոլոր պայմանները երեխաների առօրյան հետաքրքիր ու հարմարավետ պայմաններում անցկացնելու համար: Վերանորոգված մանկապարտեզի մուտքի կարմիր ժապավենը կտրեցին հենց փոքրիկները և տնօրեն Նարինե Թումանյանի ու դաստիարակների հետ ծնողներին ու հյուրերին ծանոթացրին նորաբաց հաստատության պայմաններին: Մանկապարտեզի երեխաներին, նրանց ծնողներին ու համայնքի բնակչությանը գյուղի համար կարևորագույն կառույցի բացման առթիվ շնորհավորեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը՝ կարևորելով մատաղ սերնդի նկատմամբ նման հոգատար վերաբերմունքի դրսևորումը և շեշտելով, որ դրանով նաև շատ կաևոր խնդիր է լուծվում՝ երեխաների դաստիարակության խնդիրը: Նա նաև իր շնորհակալությունը հայտնեց բարերարներին՝ այսօրվա դժվարին պայմաններում գյուղին աջակցելու համար և հորդորեց մանկապարտեզի կոլեկտիվին՝ վերանորոգված շենքը խնամքով պահել ու պահպանել, որպեսզի այն ավելի երկար օգտագործվի ու ավելի երկար ծառայի համայնքին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03