Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

,,Տեղական մասնակցության և ոչ խտրականության,, փորձի ու գիտելիքի փոխանակման ցանցում աշխատանքային խմբի մեկնարկային հանդիպումը

07.08.2015

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ,,Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի,, ծրագրի իրականացման նպատակով ստեղծված ,,Տեղական մասնակցության և ոչ խտրականության,, փորձի ու գիտելիքի փոխանակման ցանցում աշխատանքային խմբի մեկնարկային հանդիպումը: Խմբում ընդգրկված են Տավուշի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, ՔԿԱԳ տարածքային մարմինների, առողջապահական, կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում երեխա ունենալը սեռով պայմանավորելու մշակույթի փոփոխությանը և հղիության ընթացքում կանխակալ ընտրության ցուցանիշների մակարդակի նվազեցմանը: Արդյունքում ակնկալվում է փոփոխել երեխա ունենալը սեռով պայմանավորելու խնդրի վերաբերյալ մարդկանց գիտելիքները, վերաբերմունքը և ընկալումները, ինչպես նաև առնվազն 10 տոկոսով կրճատել պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները: Ծրագիրն իրականացվում է ամբողջ Հայաստանում ՀՀ կառավարության աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Արմավիրի զարգացման կենտրոնի, Մարտունու կանանց համայնքային խորհրդի և Սեյվ դը չիլդրենի կողմից:
Մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Գալստյանը ներկայացրեց ,,Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի,, ծրագրի իրականացմա գործողություններն ու նախատեսված միջոցառումները, իսկ հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավար Վահան Ասատրյանը՝ փորձի և գիտելիքի փոխանակման ցանցի և դրա խմբերի գործունեության հիմնական սկզբունքները: Առաջիկայում նախատեսվում է նաև համապատասխան ուսուցում աշխատանքային խմբի համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57