Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեմինար-խորհրդակցություն 15-16 տարեկան նախազորակոչիկների պատվաստումների վերաբերյալ

05.08.2015

<<Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի և նրա <<Տավուշ>> մասնաճյուղի նախաձեռնությամբ այսօր Տավուշի մարզպետարանում անցկացվեց սեմինար-խորհրդակցություն 15-16 տարեկան նախազորակոչիկների պատվաստումների վերաբերյալ: Մասնակցում էին <<Տավուշ>> մասնաճյուղի տնօրեն Արմեն Նազինյանը, տնօրենի խորհրդական Գայանե Մարտիրոսյանը, Իջևանի, Նոյեմբերյանի և Դիլիջանի տարածաշրջանների բուժհիմնարկների տնօրենները, պատվաստում կատարող բժիշկները և նրանց բուժքույրերը /Բերդի տարածաշրջանի բուժհիմնարկների համար նման միջոցառում կազմակերպվել է օգոստոսի 4-ին/: Դասընթացը վարեց <<Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի իմունոլոգ Ասթինե Պողոսյանը: Քննարկվեցին նախազորակոչիկների պատվաստման գործընթացի պլանավորման, կազմակերպման, կատարման տեխնիկային վերաբերող և այլ կազմակերպական հարցեր: Սեմինարին անդրադարձ եղավ նաև կարմրուկի և կարմրախտի դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների կազմակերպման հարցերին: Քննարկման առանցքում կարմրուկի դեմ պատվաստումների որակի բարձրացման, ընդգրկվածության մեծացման և ըստ ցանկության ռիսկի խմբերում պատվաստումներ կատարելու խնդիրներն էին: Սեմինարի ընթացքում բուժհիմնարկների տնօրենները ներկայացրին նաև կատարված աշխատանքները, վեր հանեցին թերությունները, հանդես եկան առաջարկություններով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57