Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սկսվել է ՕԳԱՆ ծրագրի հայտամրցույթի մասնակցության համար դիմումների ընդունումը

23.02.2016

 

 Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում, որտեղ ներկայացվեց Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության /ՕԳԱՆ/ դրամաշնորհային ծրագրի հայտամրցույթի հրավերը: Նշենք, որ ծրագիրն իրականացնում է Ավստրիայի զարգացման գործակալությունը /ԱԶԳ/ ԵՄ-ի և ԱԶԳ-ի ֆինանսական աջակցության շրջանակներում: Մասնակցում էին Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներ, ԳԱՄԿ-ի աշխատակիցներ, ֆերմերներ, ֆերմերային տնտեսությունների, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Ծրագրի նպատակը օրգանական գյուղատնտեսության խթանումն է: Ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվում կին ֆերմերներին, ֆերմերային խմբերին, կոոպերատիվներին, վերամշակողներին, ինչպես նաև երիտասարդներին և այլ խոցելի խմբերին: Փոքրածավալ դրամաշնորհներ են տրամադրվելու այն  ֆերմերներին, ովքեր փորձում են նախաձեռնել, դիվերսիֆիկացնել կամ ընդլայնել օրգանական արտադրությունը: Իսկ մեծածավալ դրամաշնորհներ կտրամադրվեն արդեն իսկ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին, կոոպերատիվներին և վերամշակողներին արտադրողականության բարձրացման և շուկա մուտք գործելու հնարավորության ընդլայնման համար:
  Հայտամրցույթի հրավերը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց դրամաշնորհային ծրագրի ղեկավար Քրիստինե Գրիգորյանը: Նա տեղեկացրեց, որ սկսվել է ՕԳԱՆ ծրագրի հայտամրցույթի մասնակցության համար դիմումների ընդունումը, մանրամասն ներկայացրեց դիմումների ներկայացման կարգը, պատասխանեց միջոցառման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Նշվեց, որ դիմումների ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2016 թվական մարտի 21-ը, տեղական ժամանակով ժամը 16-ը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:57:36