Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փետրվարի 14-ին Տավուշի մարզի Դիլիջան համայնքում տեղի ունեցան ՏԻՄընտրություններ

15.02.2016

  Փետրվարի 14-ին Տավուշի մարզի Դիլիջան համայնքում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համայնքների խոշորացման ծրագրով Դիլիջան քաղաքային համայնքին են միանում Հաղարծին, Գոշ, Թեղուտ, Աղավնավանք, Խաչարձան և Հովք գյուղերը: Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանի տեղեկացմամբ քվեարկության նախնական արդյունքներով ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուներ Դիլիջանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արմեն Վովայի Սանթրոսյանը ստացել է 6797 ձայն, իսկ անկուսակցական Ժորա Մկրտիչի Սահաբալյանը` 4353 ձայն: Անվավեր է ճանաչվել 388 քվեաթերթիկ: Համայնքի ավագանու 32 թեկնածուներից ընտրվել են 15-ը` Սուրեն Մելիքյանը հավաքել է ընտրողների ամենաշատ ձայները` 814 քվե, Ռազմիկ Բալինյանը` 643, Դավիթ Սարգսյանը` 586, Վարդան Էդիկի Մնացականյանը` 521, Տիգրան Ստեփանյանը` 500, Վարդան Հախվերդյանը` 499, Գառնիկ Դավթյանը` 489, Արթուր Թամրազյանը` 471, Արգամ Թամրազյանը` 463, Սուրեն Գրիգորյանը` 453, Սամվել Դավթյանը` 452, Վարդան Վոլոդյայի Մնացականյանը` 415, Սահակ Մկրտումյանը` 409, Վարդան Մուկուչյանը` 395, Գևորգ Սողոմոնյանը` 377:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14