Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Մեղու. հայերենը բոլորի համար>> մրցույթի հաղթող է ճանաչվել Դիլիջան քաղաքի 4-րդ դասարանի աշակերտուհի Անժելա Մաթևոսյանը

18.02.2016

  2015 թվականի նոյեմբերի 5-ին «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների հովանու ներքո, Հայաստանում և Արցախում արդեն երկրորդ անգամ անցկացվեց <<Մեղու. հայերենը բոլորի համար>> մրցույթը: Մրցույթին մասնակցեց Հայաստանի և Արցախի 1001 դպրոցների 3-12-րդ դասարանների 41606 աշակերտ։ Իսկ 2015 թվականի նոյեմբերի 12-ին Հայաստանում պաշտոնապես վեցերորդ անգամ անցկացվեց <<Ռուսական արջուկ 2015>> միջազգային մրցույթը, որին մասնակցեց 2-12-րդ դասարանների 8500 աշակերտ հանրապետության 313 և Ստեփանակերտի 13 դպրոցներից: <<Մեղու. հայերենը բոլորի համար>> մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի 4-րդ դասարանի աշակերտուհի Անժելա Մաթևոսյանը /<<Դիլիջանի կրթական դպրոց կրթական հիմնադրամ>>/` մեծ պատիվ բերելով թե իր դպրոցին և թե մարզին: Հաղթողների համար նախատեսված մրցանակներից բացի, «Այբ» հիմնադրամի կողմից հատուկ խրախուսական մրցանակներ են նախատեսվել նաև մրցույթներում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտների համար, որին արժանացել են նաև Տավուշի մարզի տարբեր համայնքների դպրոցների աշակերտներ: Իջևանի թիվ 5, Բերդի թիվ 3 հիմնական դպրոցներում և Նոյեմբերյանի ավագ դպրոցում տեղի ունեցան Տավուշի մարզից մրցույթում հաղթած և լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողություններ, որի ընթացքում <<Այբ>> հիմնադրամի կողմից մրցանակակիրները պարգևատրվեցին պատվոգրերով և նվերներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:57:36