Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի ներկայացուցիչներին

15.02.2016

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի աշխատանքային խմբին ղեկավար Արմեն Տիրատուրյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Սա ծրագրի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումներից էր, որի ընթացքում քննարկվեցին մինչ հիմա կատարած աշխատանքները և առաջիկայում նախատեսվող գործնական քայլերը: Ինչպես տեղեկացրել ենք, դեռևս 2015 թվականի մարտ ամսին ստորագրվել էր հուշագիր, որն ազդարարեց ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի մեկնարկի մասին: Գյուղական զարգացման ծրագիրը տարբեր ուղղություններով օժանդակելու է Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքների` բնակիչների ներգրավում համայնքների զարգացման ծրագրերի մշակմանը, ուսուցում, աջակցություն գյուղատնտեսական ոլորտին, ենթակառուցվածքների վերականգնում, եկամուտ ստեղծող ծրագրեր և այլն: Հուլիս ամսից սկսվել է ծրագրի գործնական հատվածը: Աշխատակիցները ներկայացրին, որ մինչև 2015 թվականի վերջը նրանք աշխատել են մարզի 8 համայքնում/Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Ջուջևան, Կողբ, Կոթի, Ոսկեվան/, կատարել կարիքների գնահատում և նախնական պլանավորում, թե որ համայնքում ինչ ծրագիր է հնարավոր իրականացնել: Մարզպետի հետ հանդիպումը նպատակ ուներ քննարկել այս փուլում կատարած աշխատանքները, ինչպես նաև ծրագրերի առաջնահերթությունները: Նախատեսվող ծրագրերը բավականին բազմաբնույթ են, տարբեր ենթակառուցվածքների զարգացումից մինչև ջերմատների և այգիների հիմնում: Իհարկե, բոլոր համայնքներում էլ ծրագրերը նախատեսվում են՝ հաշվի առնելով համայնքի բնակչության կարծիքը: Քանի որ կան համանյքներ, որոնք փոքր բյուջե ունեն և չեն կարող ապահովել համայնքի ներդրումը, մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ այդ հարցում նման համայնքները աջակցություն կստանան: Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև այն համայնքների ցանկը, որոնցում ուսումնասիրություններն ու կարիքների գնահատումը դեռ նոր պիտի սկսվեն: Ընդգրկվեցին Ոսկեպար, Կիրանց, Չինարի, Այգեձոր, Ազատամուտ, Մովսես, Բերքաբեր, Պառավաքար, Նորաշեն, Չորաթան, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար համայնքները: Ամփոփելով հանդիպումը, մարզպետ Հովիկ Աբովյանն ընդգծեց, որ գյուղական համայնքներում մարդիկ իրենց հույսը հիմնականում կապում են գյուղատնտեսության զարգացման հետ, դրա համար նրանց աջակցել է պետք՝ ապահովելով ջրով, զարգացնելով ենթակառուցվածքները և իրացման ու վերամշակման խնդիրները լուծելով: Մարզպետի խոսքով, ցանկացած գյուղական համայնքում ծրագիր իրականցնելիս, պետք է առաջնորդվել հիմնականում այս սկզբունքով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09