Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ամփոփվել են տեղական հանրաքվեի նախնական արդյունքները 18.05.2015
2015 թվականի մայիսի 17-ին Տավուշի մարզի 7 համայնքում՝ 1 քաղաքային՝ Դիլիջանում և 6 գյուղական՝ Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան և Հովք գյուղերում անց է կացվել տեղական հանրաքվե, որի նպատակն էր` պարզել, թե արդյոք բնակիչները համաձայն են, որ համայնքները միավորվեն որպես մեկ համայնք: Ըստ նախնական արդյունքների հանրաքվեին մասնակցած 5691 ընտրողից համայնքների միավորմանը կողմ է քվեարկել 4140 ընտրող կամ 76,1 տոկոսը, դեմ՝1291-ը կամ 23,9 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 211 քվեաթերթիկ: Տեղական...

Նոր ուսումնական տարին՝ նորացված մարզադահլիճով 15.05.2015
Գալիք նոր ուսումնական տարում Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները կունենան հիմնովին վերանորգված մարզադահլիճ: Պետբյուջեից հատկացված 100 միլիոն դրամ արժողությամբ շինարարությունն իրականացնում է <<ՀԳՇՆ>> ՍՊԸ-ն: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը երեկ այցելել էր դպրոց, որտեղ մարզպետին ներկայացրին աշխատանքների ընթացքը: Չնայած շինաշխատանքների ավարտը նախատեսված է դեկտեմբերին, սակայն շինարարները խոստացել են մարզադահլիճը շահագործման հանձնել օգոստոսին՝ նոր ուսումնական տարվա նախաշեմին:...
Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց մի շարք հանդիպումներ, որոնց քննարկման թեման համայնքների խոշորացման ծրագիրն էր և այդ նպատակով մայիսի 17-ին նախատեսված տեղական հանրաքվեի հետ կապված հարցերը: Առաջին խորհրդակցությունը, որին մասնակցում էին խոշորացման ծրագրի մեջ ընդգրկված համայնքների ղեկավարներ ու դպրոցների տնօրեններ, տեղի ունեցավ Տավուշի մարզպետարանում: Հաջորդ հանդիպումը Հաղարծնի ամբուլատորիայում էր, որտեղ ներկա էին բժշկական հաստատության աշխատակազմը և հարևան համայնքներում գործող...

Համայնքային համագործակցության հեռանկարներ 15.05.2015
Ինչպես տեղեկացնում են Դիլիջանի քաղաքապետարանից, մայիսի 15-ին քաղաքապետարանը հյուրընկալել է Երևանի Քանաքեռ - Զեյթուն համայնքի վարչական շրջանի պատվիրակությանը, որը գլխավորել է համայնքի վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանը: Պատվիրակության կազմում են եղել վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ենոք Արզումանյանը, աշխատակազմի տարբեր ոլորտների պատասխանատուներ, կրթական հաստատությունների տնօրեններ: Քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը համայնքների ղեկավարները համառոտակի ներկայացրել են...

Շտաբային ուսումնավարժություն Տավուշի մարզում 14.05.2015
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի 23.01.2015թ.-ի թիվ 30-Ա հրամանի, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի որոշմամբ, մայիսի 14-ին մարզում անցկացվեց ,,Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՀՀ Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում,, թեմայով շտաբային ուսումնավարժություն և ,, Տարահանման ժամանակավոր տեղակայման կետի ծավալումը,, գործնական միջոցառում: Ուսումնավարժությանն ընդգրկված էին Տավուշի մարզի...

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառում Դիլիջանում 13.05.2015
Հայրենի երկրի խաղաղության համար մարտնչած հայորդիների քաջությունն ու սխրանքը ևս մեկ անգամ արժևորելու նպատակով մայիսի 12-ին Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցում կազմակերպվել էր հայրենասիրական միջոցառում: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Մայիսյան հաղթանակներին նվիրված տոնական միջոցառումը կազմակերպվել էր դպրոցի տնօրինության և ուսուցչական անձնակազմի նախաձեռնությամբ: Միջոցառման ընթացքում աշակերտները հիշարժան դրվագներ...


