Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցությունում

27.08.2015

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի վարչությունների պետերը և բաժինների վարիչները: Ոլորտ առ ոլորտ ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին աշխատանքների ընթացքը և ստացան համապատասխան հանձնարարականներ: Մասնավորապես, քաղաքաշինության վարչության պետ Գրիշա Բադալյանը տեղեկացրեց Հրատապ ծրագրի շրջանակում կապիտալ ներդրումների մասով իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ: ՀՀ կառավարության կողմից Տավուշի մարզին առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների համար հատկացվել է 300 մլն դրամ, որից 103 միլիոնը՝ շինարարության ոլորտին: Մարզպետը հանձնարարեց արագացնել աշխատանքների ընթացքը, որպեսզի եղանակային պայմանները չխանգարեն: Վարչությանը հանձնարարվեց նաև ներկայացնել նախագծային առաջարկներ Տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերով իրականացնելու համար: Բնապահպանության բաժնի վարիչ Սամվել Գևորգյանին հանձնարարվեց համագործակցված աշխատել անտառտնտեսությունների հետ և նախատեսված պլանների շրջանակում նախապես, մինչև ցրտերն ընկնելը, լուծել բնակչության վառելափայտի հետ կապված խնդիրները: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը տեղեկատվություն տվեց նոր ուսումնական տարվան մարզի դպրոցների պատրաստվածության մասին: Մարզպետը հանձնարարեց, ելնելով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մարզ կատարած աշխատանքային այցի արդյունքներից, համապատասխան գրություն պատրաստել Դովեղում և Բերդավանում նախակրթարաններ հիմնելու առաջարկներով:
Խորհրդակցության ընթացքում տեղեկատվությամբ հանդես եկան և հանձնարարականներ ստացան նաև մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Ճաղարյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Գագիկ Մատինյանը, տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Արտակ Սարգսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05