Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

                    Նվիրված էր մեր հայրենակից բանաստեղծուհուն

Նվիրված էր մեր հայրենակից բանաստեղծուհուն 26.06.2015

Այսօր Տավուշի մարզային գրադարանում հետաքրքիր միջոցառում էր կազմակերպվել՝ նվիրված մեր հայրենակից Մեդորա Խաչատրյանի հիշատակին: Մեդորա Խաչատրյանը գյուղատնտեսական գիտությունների դոկտոր էր, հրապարակախոս, լրագրող: Գիտական գործունեությանը զուգահեռ նա նաև ստեղծագործում էր, ուներ հետաքրքիր գրիչ: Մեդորա Խաչատրյանը բազմաթիվ բանաստեղծությունների, պատմվածքների ու հուշագրությունների հեղինակ է: Նրա ստեղծագործությունների առանցքային թեման են եղել հայրենիքը, սերը հայրենի եզերքի ու բնության հանդեպ: Նրա գրչին...

Ծրագրի նպատակները համընկնում են մարզի զարգացման ծրագրի հետ. կարևորեց մարզպետ Հովիկ Աբովյանը

Ծրագրի նպատակները համընկնում են մարզի զարգացման ծրագրի հետ. կարևորեց մարզպետ Հովիկ Աբովյանը 25.06.2015

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Նոյեմբերյանի քաղաքապետարանում ընդունեց <<Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում>> ծրագրի աշխատանքային թիմին՝ ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանի գլխավորությամբ: Աշխատանքային խմբի կազմում էին գլխավոր խորհրդական Արտակ Մելքոնյանը, ծրագրի համայնքային զարգացման փորձագետ Հռիփսիմե Մանուկյանը, կրտսեր փորձագետ Գայանե Մանվելյանը: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը,...

Խաղաղության կորպուսի  կամավորները՝ Դիլիջանի «Հույսի կամուրջ» ՀԿ-ում

Խաղաղության կորպուսի կամավորները՝ Դիլիջանի «Հույսի կամուրջ» ՀԿ-ում 24.06.2015

Հունիսի 23-ին ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորները իրականացրին հերթական նախաձեռնությունը Դիլիջանի «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության երեխայի զարգացման ցերեկային խնամքի կենտրոն հաճախող սաների համար։ «Սահմանից սահման» նախաձեռնության շրջանակներում, որի նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածության մակարդակը առողջ ապրելակերպի և ապահով միջավայրում ապրելու վերաբերյալ, խաղաղության կորպուսի կամավորները Դիլիջանի «Հույսի կամուրջ» ՀԿ-ում անցկացրին...

Ամփոփվեցին Տավուշ-Ռեգեն համագործակցության շրջանակում իրականացված աշխատանքները, քննարկվեցին գործունեության հետագա քայլերն ու անելիքները

Ամփոփվեցին Տավուշ-Ռեգեն համագործակցության շրջանակում իրականացված աշխատանքները, քննարկվեցին գործունեության հետագա քայլերն ու անելիքները 23.06.2015

<<Քաղաքների ցանց Հարավային Կովկասում>> նախաձեռնության Տավուշ-Ռեգեն համագործակցության շրջանակում եռօրյա այցով Տավուշի մարզում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից ժամանած պատվիրակությունը Մեծահասակների կրթության և որակավորման կենտրոնի տնօրեն Հերբերթ Ուննաշի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Ռեգենի երկրամասային շրջանի ղեկավարի տեղակալ Վիլլի Քիլլինգերը, Ֆրաուենաու գյուղի գյուղապետ, համայնքային միությունների փորձագետ Հերբերթ Շնայդերը, համայնքապետ, համայնքային...

                       Հերթական այցով Տավուշի մարզում է <<Սատարը>>

Հերթական այցով Տավուշի մարզում է <<Սատարը>> 22.06.2015

Այս տարի պետական ծրագրի շրջանակներում նախատեսված օրթոպեդիկ պարագաների բաշխումն իրականացնում է <<Սատար>> հաշմանդամների հասարակական կազմակերպությունը: Հունիսի 22-ին, ՀԿ-ի նախագահ Հունան Հունանյանի գլխավորությամբ, <<Սատարը>> կրկին Տավուշի մարզում էր: Այս անգամ, բացի պետական ծրագրով նախատեսված օրթոպեդիկ պարագաների՝ օրթոպեդիկ և պրոթեզի կոշիկների, սուպինատորների, քայլակների, պրոթեզի գուլպաների և այլնի տրամադրումը, մարզի սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող...

Ամառային հանգստի մեկնեց դպրոցականների առաջին հերթափոխը

Ամառային հանգստի մեկնեց դպրոցականների առաջին հերթափոխը 19.06.2015

ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում 2015 թվականին ամառային ճամբարներում իրենց հանգիստը կանցկացնեն Տավուշի մարզի անապահով ընտանիքների 240 երեխաներ: Երեխաների ամառային հանգիստը կիրականացվի երեք հերթափոխով, յուրաքանչյուր հերթափոխը՝ 20 օր տևողությամբ: Հունիսի 19-ի առավոտյան Տավուշի մարզպետարանի հարակից տարածքից, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ, դպրոցականների 80 հոգանոց առաջին խումբը մեկնեց Հանքավանի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-30 14:59:22