Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հովիկ Աբովյանը այցելել է Խաշթառակի մանկապարտեզ

30.03.2016

  Մարտի 30-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը այցելել է մարզի Խաշթառակ համայնք, որտեղ համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանի նախաձեռնությամբ ու գործուն մասնակցությամբ կահավորվել և վերանորոգվել է գյուղի մանկապարտեզի մի մասը, ձեռք է բերվել նոր գույք, բարեկարգվել և պատշաճ տեսքի է բերվել շենքի շրջակայքը: Մանկապարտեզի վերաբացման գործում իր անմիջական ներդրումն ու աջակցությունն է ունեցել նաև մարզի ղեկավարը: Մարզպետը շրջել է մանկապարտեզով, ծանոթացել փոքրիկների համար ստեղծված պայմաններին, զրուցել հաստատության աշխատակիցների հետ: Այցի օրը Հովիկ Աբովյանը նաև համակարգիչ և անհրաժեշտ այլ սարքավորումներ է նվիրել մանկապարտեզին:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59