Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետը մարզի Զորական համայնքում անց է կացրել արտագնա խորհրդակցություն

01.04.2016


  Այսօր Զորական համայնքում ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը անց է կացրել արտագնա խորհրդակցություն, որին մասնակցել են մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Կարեն Ադամյանը, Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքապետերը, ոստիկանության և պաշտպանության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցությունը վարել է մարզպետ Հովիկ Աբովյանը: Քննարկվել են քաղպաշտպանությանը և զորահավաքային խնդիրներին առնչվող հարցեր: Իր խոսքում մարզի ղեկավարը կարևորել է սահմանամերձ տարածաշրջանի համար բնակչության պաշտպանությունը, ինչպես նաև զորահավաքային առաջադրանքների կազմակերպումը, տվել է համապատասխան ցուցումներ, լսել է բոլոր առաջարկությունները, որոնց տեղում տրվել են համապատասխան լուծումներ: Խորհրդակցության ավարտից հետո բոլոր մասնակիցները մարզպետի ուղեկցությամբ տեղում ծանոթացել են ՔՊ համակարգի գործնական աշխատանքներին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:20:27