Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին ՔՊ համակարգի բնակչության տարահանման և տեղաբաշխման գործընթացներին վերաբերող հարցեր
30.03.2016
Այսօր Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ սեմինար-խորհրդակցություն բնակչության տարահանման մարզային հանձնաժողովի ղեկավարության, Իջևանի շրջակա գյուղերի համայնքապետերի, ՄՓՎ ղեկավար կազմի, ինչպես նաև ՔՊ համակարգի ընդունման հավաքակայանների և ժամանակավոր տեղակայման կետերի պետերի մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարեց ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՔՊ համակարգի բնակչության տարահանման և տեղաբաշխման գործընթացներին վերաբերող հարցեր: Տրվեցին պարզաբանումներ, մեթոդական ցուցումներ և համապատասխան հանձնարարականներ: Սեմինար-խորհրդակցությունից հետո մասնակիցները Տավուշի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանի ուղեկցությամբ ծանոթացան ծավալված ժամանակավոր տեղակայման կետի կառուցվածքին և աշխատանքային գործընթացին: