Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ 08.05.2015
Սիրելի տավուշցիներ, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Մայիսի 9-ը մեր պատմության ամենահիշարժան ու պանծալի օրերից է: Հայ ժողովրդի զավակներն անցնելով երկրորդ աշխարհամարտի թոհուբոհով, իրենց մեծ ներդրումն ունեցան Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտի գործում: Տասնամյակներ անց, մայիսի 9-ը մեզ համար նշանավորվեց մեկ այլ հաղթանակով՝ Շուշիի ազատագրումով: Իրենց հայրերի ու պապերի սխրանքին գումարելով այժմյան...

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ,,Հայրենիք,, բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Սերգեյ Թադևոսյանին: Հանդիպմանը մասնկացում էր նաև մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Կազմակերպության ներկայացուցիչը ներկայացրեց ,,Հայրենիքի,, կողմից իրականացվող ծրագրերի հիմնական բնույթը, դրանց իրագործմանն անհրաժեշտ կազմակերպությունում ընդունված մոտեցումները: Սերգեյ Թադևոսյանն ընդգծեց, որ Տավուշի մարզը որպես սահմանամերձ գոտի ամբողջությամբ ընդունելի է իրենց կողմից գործունեություն...

Հանդիպում մեղվապահների հետ 06.05.2015
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի մեղվապահների հանդիպումը Հայաստանի մեղվապահների ասոցիացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանի հետ: Ինչպես ավանդաբար կազմակերպվող այս հանդիպումներին, այնպես էլ այսօր, քննարկվեցին մարզում մեղվաբուծության զարգացման, մեղվապահներին անհրաժեշտ նյութերով, միջոցներով և մեթոդական ցուցումներով աջակցելու խնդիրներ: Մասնավորապես բարձրացվեցին մեղրն արտահանելու և իրացնելու հարցեր: Ռոզա Ծառուկյանը նշեց, որ իրենց ասոցիացիան պատրաստակամ է օգնել սահմանամերձ Տավուշի...

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ծաղիկներ խոնարհեց զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին 06.05.2015
Այսօր Տավուշի մարզում հիշատակի ու ոգեկոչման օր էր: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Նոյեմբերյանում ծաղիկներ խոնարհեց զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին: 1991 թվականի մայիսի 6-ը ողբերգական էր՝ մեր նոր գոյամարտի ամենադաժան ու ցավալի օրերից մեկը, երբ 15 ոստիկանների սպանության բոթը ցնցեց ամբողջ Հայաստանը: Վերքը գուցե սպիացել է, բայց ցավը երբեք չի անցնի, իսկ հիշատակը միշտ վառ կմնա: Եվ ինչպես ամեն տարի, այսօր էլ մարդիկ ոստիկանների հարազատների հետ միասին հավաքվել էին մեկ անգամ ևս...
Խորհրդակցություն դպրոցների տնօրենների մասնկացությամբ 05.05.2015
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարում էր վարչության պետ Կարեն Նազարյանը: Առաջիկայում հանրակրթական դպրոցներում սպասվում են մի շարք ծավալուն միջոցառումներ, որոնց անցկացման վերաբերյալ վարչության պետը նախ տեղեկատվություն տվեց, ապա՝ համապատասխան հանձնարարականներ: Մասնավորապես, առաջիկայում ԳԹԿ-ի կողմից անց են կացվելու փորձնական ավարտական...

Պատմական օր Զորականում 04.05.2015
Տավուշի մարզի Զորական համայնքում մայիսի 3-ին օրը տոնական էր: Հավաքվել էին բազմաթիվ հյուրեր, ինչպես Հայաստանի տարբեր համայնքներից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից՝ հանդիսավորությամբ բացելու մարշալներ Հովհաննես Բաղրամյանի և Համազասպ Բաբաջանյանի հուշարձանները: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Զորականի այժմյան բնակիչները 90-ականներին այստեղ տեղափոխված նախկին չարդախլվեցիներն են, որտեղից էլ սերվել են երկու մարշալները: Զորականում...