Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ռազմամարզական մրցումներ` գնդապետ Հմայակ Մեհրաբյանի հիշատակին

22.09.2015

  Տավուշի մարզի Գանձաքար գյուղում անցկացվեցին ՀՀ հանրակրթական դպրոցների <<Հերոսների գավաթ>> մարզառազմական մրցումներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում Սևաստոպոլ քաղաքի պաշտպանության հերոս, գնդապետ Հմայակ Մեհրաբյանի հիշատակին: Մրցումների կազմակերպման նախաձեռնությունը <<Աշխատանքային ռեզերվներ>> հանրապետական մարզական ընկերության նախագահ Արայիկ Մեհրաբյանին էր: Միջոցառումն անցկացվեց Գանձաքարի միջնակարգ դպրոցում: Մասնակցեցին Դիլիջանի ավագ դպրոցը, Այգեհովիտի, Գանձաքարի, Պառավաքարի, Վարագավանի, Չորաթանի, Չինարիի, Կողբի, Այրումի դպրոցները: Թիմային մրցապայքարում փայլուն հանդես եկան Դիլիջանի ավագ դպրոցի ներկայացուցիչները՝ գրավելով 1-ին մրցանակային տեղը, 2-րդ տեղում Այրումի դպրոցն էր, 3-րդ տեղը գրավեցին Չորաթանի դպրոցի աշակերտները: Հաղթողները պարգևատրվեցին գավաթներով, պատվոգրերով ու նվերներով: Մրցումները կազմակերպված ու բարձր մակարդակով անցկացնելու համար գավաթով ու պատվոգրով պարգևատրվեց նաև Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արշվիր Թադևոսյանը: Ողջունելով միջոցառումը և շնորհավորելով հաղթողներին՝ Արայիկ Մեհրաբյանը խոստացավ, որ մրցումներն այսուհետ կլինեն ավանդական, և կմեծանա մասնակից համայնքների աշխարհագրությունը. կընդգրկվեն դպրոցներ նաև այլ մարզերից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26