Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց անկախության 24-րդ տարեդարձը

22.09.2015

  Ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն ունենալու հայ ժողովրդի դարավոր երազանքը իրականություն դարձավ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ Հայաստանի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով միակամ ,,Այո,, ասաց երկրի անկախացմանն ու վերագտավ դարերով երազած իր անկախությունը: Ու արդեն 24 տարի է ողջ հայ ժողովուրդը սեպտեմբերի 21-ը նշում է որպես համաժողովրդական տոն: Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձին նվիրված բազմաթիվ տոնական միջոցառումներ անցկացվեցին նաև Տավուշի մարզի համայնքներում: Մարզկենտրոն Իջևանում անկախության տոնին նվիրված հանդիսությունը, ինչպես միշտ, սկսվեց հարգանքի տուրքով: Ավանդույթի համաձայն, Սահմանադրության հրապարակից մարզի ղեկավարությունը, հոգևոր դասը, բարձրաստիճան սպաներ ու զինծառայողներ, ուսանողներ ու դպրոցականներ, մտավորականներ ու վետերաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ու շարքային քաղաքացիներ, զինվորական նվագախմբի հնչյունների ներքո, երթով շարժվեցին դեպի Ազատամարտիկների հրապարակ, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին իրենց կյանքը հայրենիքի անկախությանը նվիրած հայ քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Այնուհետև Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր շնորհավորանքի ու օրհնանքի խոսքն ուղղեց բոլորին՝ մաղթելով խաղաղություն ու բարօրություն: Հնչեց Տերունական աղոթք: Ազատամարտիկների ընդարձակ հրապարակում տրվեց նաև տոնական համերգ Իջևանի երաժշտական դպրոցի ժողգործիքների համույթի և <<Փյունիկ>> պարային խմբի մասնակցությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05