Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

19.09.2015


    Սիրելի տավուշցիներ

  Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի կապակցությամբ: 24 տարի առաջ, սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության քաղաքացին հանրաքվեի միջոցով հաստատեց իր վաղեմի երազանքը՝ Անկախությունը: Սա գերագույն արժեք է ցանկացած ժողովրդի, իսկ առավել ևս` հայ ժողովրդի համար: Եվ պատահական չէ, որ Անկախության օրը նշվում է ոչ միայն Հայաստանում, այն իրադարձություն է ամբողջ հայ ժողովրդի համար՝ անկախ նրանից, թե նա աշխարհի որ անկյունում է ապրում: Անկախության տարիների ընթացքում մենք Ձեզ հետ շատ խոչընդոտներ ենք պատվով հաղթահարել, ունեցել բազմաթիվ ձեռքբերումներ ամենատարբեր ոլորտներում: Կարևորն այն է, որ երբեք չենք կորցրել հավատը ու միշտ նայել ենք դեպի առաջ: Համոզված եմ, որ նույնպիսի միասնականությամբ ու հաստատակամությամբ էլ շարունակելու ենք առաջ գնալ՝ կերտելով մեր երկրի ապագան:  Մեկ անգամ ևս շնորհավորելով ՀՀ Անկախության տոնի առթիվ, մաղթում եմ Ձեզ խաղաղություն, առողջություն և ամենայն բարիք:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05