Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են 06.10.2015
Տավուշի մարզում խաղողի մթերման եռուն շրջան է: Մարզում առկա 1355,8 հա խաղողի այգիներից բերքատու է 1345,2 հեկտարը: Անցած տարի մարզում արտադրվել է 14.584 տոննա խաղող, որից մթերվել է 7.525 տոննան: Նախնական հաշվարկներով 2015 թվականին նախորդ տարվա համեմատ կավելանան թե արտադրության և թե մթերման ծավալները. ընթացիկ տարում կանխատեսվում է արտադրել շուրջ 15.500-16.000 տոննա խաղող, որից կմթերվի մոտ 8.100 տոննան: Սեպտեմբերի 14-ից մթերման աշխատանքների մեկնարկը տվել է Երևանի կոնյակի գործարանի Բերդի...

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Ուսուցչի տոնի կապակցությամբ 05.10.2015
Սիրելի ուսուցիչներ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Ուսուցչի տոնը մեծ խորհուրդ ու իմաստ ունի, այն կոչված է մեծարելու մարդկանց, ովքեր հայրենանվեր աշխատանք են կատարում՝ դաստիարակելով ու կրթելով սերունդներ: Ուսուցչի տոնը նաև պատանեկան ու անաղարտ հուշեր է արթնացնում յուրաքանչյուրիս մոտ, հուշեր, որոնք անջնջելի հետք են թողել բոլորիս կյանքում և շատ արժեքավոր են մեզ համար: Ոչ մի մասնագիտության տեր...
Այսօր մարզկենտրոն Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի մարզադահլիճում տեղի ունեցավ ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ>> մրցույթի մարզային փուլը, որին մասնակցեցին տարածաշրջանային փուլում հաղթած նախադպրոցական հիմնարկները: Մարզային փուլի մասնակից մանկապարտեզներն էին Դիլիջանի թիվ 1-ը, Բերդի թիվ 3-ը և Նոյեմբերյանի ու Իջևանի թիվ 1 մանկապարտեզները: Երեխաները ցուցադրեցին դիտարժան ու գրավիչ խաղ և աչքի ընկան իրենց ճարպկությամբ ու արագաշարժությամբ:...

Տուրիստական էքսպո` նվիրված Տուրիզմի միջազգային օրվան 01.10.2015
Նպատակ ունենալով խթանել ներքին տուրիզմի զարգացմանը, Զբոսաշրջության միջազգային օրվա կապակցությամբ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանրապետության մարզերի և Արցախի մասնակցությամբ մայրաքաղաքում կազմակերպել էր տուրիստական էքսպո: Հյուսիսային պողոտայում հատկացված տարածքում, մյուս մարզերի ներկայացուցիչների հարևանությամբ, իր տաղավարով հանդես եկավ նաև ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնը: Յուրաքանչյուր տաղավար ներկայացնում էր իր մարզին բնորոշ առանձնահատկությունները՝ ավանդական ուտեստները,...

Քննարկում զբաղվածության պետական կարգավորման ծրագրերի վերաբերյալ 01.10.2015
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում, որը նախաձեռնել էին մարզպետարանի ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանումները: Քննարկումն անցկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը և Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Ներկա էին մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը և Զբաղվածության պետական ծառայության տարածքային մարմինների, նախարարության և մարզպետարանի...

Քննարկվեցին ծրագրերի ընթացքն ու հետագա անելիքները 30.09.2015
Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ներկայացուցիչներին` հիմնադրամի տնօրեն Սուրեն Գևորգյանի գլխավորությամբ և ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Միշել Փազումյանին: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ստեղծած <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի տնօրեն Հրաչ Թումանյանը,...


