Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դուրս եկան կիսաեզրափակիչ

09.03.2016

 Մարտի 5-6-ը Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց շախմատի պատանիների ու աղջիկների մրցաշար, որի հաղթողները կմասնակցեն շախմատի պատանիների ու աղջիկների հանրապետական կիսաեզրափակիչ փուլին: Մրցաշարի կազմակերպիչներն էին ՀՀ շախմատի ակադեմիան և Տավուշի մարզպետարանը: Մրցաշարին մասնակցում էին մարզի բոլոր տարածաշրջանների շուրջ 90 պատանի շախմատիստներ հինգ տարիքային խմբերում` 8-10, 10-12, 12-14, 14-16 և ավելի բարձր` մինչև 18 տարեկանների: Շատ լարված ու համառ պայքար էր ծավալվել պատանի շախմատիստների միջև: Արդյունքում կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեցին տարբեր տարիքային խմբերում ուժեղագույն ճանաչված 13 շախմատիստներ` 7 տղա և 6 աղջիկ, ովքեր էլ մարտի 12-21-ը կմասնակցեն Երևանում կայանալիք կիսաեզրափակիչին: Մրցաշարի հաղթողներին Տավուշի մարզպետարանը պարգևատրեց համապատասխան դիպլոմներով:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57