Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

04.03.2016

 2016 թվականի մարտի 9-19-ը ,,Հայկական ակնաբուժության նախագիծ,, բարեգործական հիմնադրամը ,,Լույս հայի աչքերին,, ծրագրի շրջանակներում աչքի անվճար զննումներ և վիրահատություններ է իրականացնելու Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի բնակչության համար: Աչքի անվճար զննումներն իրականացվելու են հետևյալ գրաֆիկով` մարտի 9-ին, 17-ին, 18-ին և 19-ին Իջևանի բժշկական կենտրոնում, մարտի 10-ին` Այգեհովիտում, մարտի 11-ին` Գանձաքարում, մարտի 12-ին` Դիլիջանում, մարտի 14-ին` Հաղարծինում և Գոշում, մարտի 15-ին` Ազատամուտում և Խաշթառակում, մարտի 16-ին` Աչաջրում և Սևքարում, մարտի 17-ին` Գետահովիտում, մարտի 18-ին` Վազաշենում և մարտի 19-ին` Սարիգյուղում: Անհրաժեշտության դեպքում կտրվի ուղեգիր Իջևանի բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքում խորացված հետազոտություն անցնելու կամ վիրահատության համար: Սոցիալապես անապահով խմբերի ներկայացուցիչները կվիրահատվեն անվճար: Ակնաբուժական խմբի աշխատանքները ղեկավարում է աչքի շարժական հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ Ասատուր Հովսեփյանը: Ակնային զննման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթը` անձնագիրը, պետպատվերի արտոնության իրավունքը վավերացնող փաստաթուղթը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Իջևանի բժշկական կենտրոն կամ Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն և կամ Հայկական ակնաբուժական նախագծի գրասենյակ /+37410559068/:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05