Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն զգուշացնում է 10.08.2016
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով խաղողի այգիներում մեծացել է օիդիում հիվանդության տարածման վտանգը: Հիվանդության տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պայքարի միջոցառումներ իրականացնել սնկասպան որևէ պատրաստուկով: Բույսերի պաշտպանության միջոցառումներն իրականացնել վաղ առավոտյան և երեկոյան ժամերին: Հնարավորության սահմաններում ավելացնել ջրումները և դրանց նորմաները։ Ապահովել բյուսերի համար անհրաժեշտ խոնավության քանակությունը: Խորհուրդ է...
Քաղաքացիների ընդունելություն Բերդում 05.08.2016
Օգոստոսի 4-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Բերդի քաղաքապետարանում քաղաքացիների հերթական ընդունելությունն է կատարել տարածաշրջանի բնակչության համար: Ընդունելությանը մասնակցել է 29 քաղաքացի Բերդ, Տավուշ, Վերին Կարմիրաղբյուր և Նավուր համայնքներից: Նրանցից 21-ը մարզի ղեկավարին էր դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով, ընդ որում 10 բնակիչ դրամական օգնություն էր խնդրում բուժման համար: Տանիքի նորոգման հարցով դիմած 5 քաղաքացուց մեկի հարցին հենց տեղում լուծում է տրվել: 1 քաղաքացի դիմել է...

Վեբ հարթակի շնորհանդես Տավուշի մարզպետարանում 05.08.2016
Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ու <<Առաքելություն Արևելք>> ՀԿ-ի կողմից իրականացվող <<Սոցիալական արձագանքն աշխատանքային միգրացիային>> ծրագրի շրջանակներում այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ Together4Armenia /Միասին` Հայաստանի համար/ վեբ հարթակի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետարանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ: Հարթակի մեկնարկի կապակցությամբ...

Հաղթեցին Բերդի վետերանները 05.08.2016
Հայաստանի շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ այսօր Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց Տավուշի մարզի վետերանների շախմատի թիմային առաջնությունը, որին մասնակցում էին մարզի քաղաքների ուժեղագույն շախմատիստները: Տեղեկացնենք, որ մրցաշարն անց է կացվում երկու փուլով` տարածաշրջանային և մարզային: Առաջին` տարածաշրջանային փուլը անց է կացվել հունիսի 21-22-ը, որի հաղթողներն էլ դուրս են եկել մարզային փուլ: Մարզային փուլում պայքարն անցավ շատ լարված: Արդյունքում...

Բեմադրվեց Շառլ Պերրոյի <<Մոխրոտիկը>> հեքիաթը 03.08.2016
Այսօր փոքրիկ ընթերցասերների համար հերթական միջոցառումն էր կազմակերպվել Տավուշի մարզային գրադարանում: Այս անգամ 1-ին կարգի գրադարանավար, մանկական ընթերցասրահի պատասխանատու Սուսաննա Օթարյանի ջանքերով երեխաները ներկայացրին Շառլ Պերրոյի <<Մոխրոտիկը>> հեքիաթը: Մինչ բեմադրությունն սկսելը համառոտ ներկայացվեց ֆրանսիացի հեքիաթագրի կյանքն ու ստեղծագործությունը: Բեմադրությունը մեծ հետաքրքրությամբ դիտեցին ոչ միայն փոքրիկները, այլև նրանց ուղեկցող մեծահասակները:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2016Թ. ՀՈՒԼԻՍ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 02.08.2016
2016թ. հուլիս ամսին, համաձայն Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, մարզում ընտանեկան նպաստ է ստացել 4103 ընտանիք /1505-ը Իջևանում, 913-ը Դիլիջանում, 906-ը Բերդում, 779-ը Նոյեմբերյանում/, սոցիալական նպաստներ են ստացել 1283 ընտանիքներ, որոնցից 438-ը Իջևանի, 306-ը Դիլիջանի, 236-ը Բերդի և 303-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 266 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն...


