Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում-քննարկում սոցիալական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ

10.11.2016

  Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ սոցիալական աշխատողի օրվան նվիրված հանդիպում-քննարկում, որը նախաձեռնել էր մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը Վորդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության մարզային գրասենյակի աջակցությամբ: Մասնակցում էին սոցիալական ոլորտի պատասխանատուներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Իր և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անունից շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, նա նշեց, որ շատ կարևոր ու պատասխանատու աշխատանք է այսօր իրականացնում սոցիալական աշխատողը՝ նպատակ ունենալով օգնել սոցիալական խնդիրների մեջ հայտնված մարդուն  ու լուծում տալ նրա խնդիրներին: Մարզպետի տեղակալը շնորհակալություն հայտնեց տարիների համատեղ ու նպատակաուղղված թիմային աշխատանքի համար, որի արդյունքում այսօր բազմաթիվ հաջողություններ կան գրանցված ոլորտում: Ակնառու են հաջողությունները հատկապես ներառական կրթության ներդրման ուղղությամբ: Իր խոսքը Լևոն Սարգսյանն ավարտեց բարեմաղթանքով՝ ցանկանալով բոլորին նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ մեծ նվիրում ու պատասխանատվություն պահանջող իրենց աշխատանքում, հավաստիացնելով, որ համագործակցությունը շարունակվելու է, և մարզպետարանը այդ համագործակցության մեջ մնալու է որպես ակտիվ գործընկեր: Շնորհավորանքի խոսքեր ասացին նաև մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լևոն Վանցյանը, ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արմինե Ներսիսյանը, Վորդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության Տավուշի մարզի երեխաների պաշտպանության և կրթության ծրագրերի համակարգող Կարո Կարապետյանը: Այնուհետև ներկայացվեցին վերջին վեց ամիսների ընթացքում Վորդ Վիժնի կողմից իրականացված աշխատանքները, հաջողված պատմությունները: 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16