Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հովիկ Աբովյանը Ներքին Կարմիրաղբյուրում մասնակցել է Գիտելիքի օրվա հանդիսությանը

04.09.2017

  Սեպտեմբերի 1-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը փոխմարզպետ Կարեն Ադամյանի հետ այցելել է սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնք, գյուղի միջնակարգ դպրոցում մասնակցել Գիտելիքի օրվան նվիրված հանդիսությանը: Մարզպետը շնորհավորել է աշակերտներին ու մանկավարժներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, մաղթել նրանց արդյունավետ ու բեղմնավոր ուսումնական տարի՝ շեշտելով, որ հզոր դպրոցով միայն կարող ենք ունենալ հզոր համայնք ու նաև՝ հզոր պետություն: Օրը կրկնակի տոնական էր դպրոցի համար, որովհետև ամերիկահայ բարերար, Ներքին Կարմիրաղբյուրի պատվավոր քաղաքացի Ժան Մարի Աթամյանի միջոցներով հիմնանորոգվել է դպրոցի մի ամբողջ հատված, և Գիտելիքի օրվա միջոցառմանը զուգահեռ տեղի ունեցավ նաև բացման արարողություն, որին ներկա էր նաև բարերարը: Միջոցառմանը մասնակցում էր նաև համայնքի մեծ բարեկամ Սիմոնյանների ընտանիքը սփյուռքից: Օրը լի էր նաև անակնկալներով, որոնցից մեկն էլ մատուցեցին 50 տարի առաջ դպրոցն ավարտած շրջանավարտները՝ ներկա գտնվելով Գիտելիքի օրվա տոնական միջոցառմանը: Այդ շրջանավարտներից մեկն էլ ճանաչված լեզվաբան Լավրենտի Միրզոյանն է, ով իր հետ բավականին գրականություն էր նվեր բերել գրադարանի համար, իսկ 1-ին դասարանցիներին նվիրեց իր ստորագրությամբ դասագրքեր: Դպրոցի տնօրեն Նաիրա Պապյանի խոսքերով՝ ուսումնական տարին սկսել են նոր լիցքերով ու նոր եռանդով: Ուրախացնող ու ոգևորող հանգամանք է նաև այն, որ այս տարի ավելացել է սահմանին կանգնած գյուղի առաջին դասարանցիների թիվը: Նախորդ տարվա 3 առաջին դասարանցիների փոխարեն դպրոցն այս տարի ունի 7 առաջին դասարանցի: Նույն օրը մարզպետ Հովիկ Աբովյանը Ներքին Կարմիրաղբյուրում մասնակցել է նաև ժան Մարի Աթամյանի բարերարությամբ վերանորոգված  ու անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով հագեցած մանկապարտեզի և ամբուլատորիայի բացմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57