Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ազատամուտի դպրոցի սանը հաղթել է մրցույթում 20.09.2016
Այսօր Տավուշի մարզի Ազատամուտի միջնակարգ դպրոցի հյուրն էին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները: Հանդիպման առիթը ստեղծել էր դպրոցի 4-րդ դասարանի սան Հարություն Սարիբեկյանը, ով հաղթող է ճանաչվել ,,Կայուն դպրոցական սնունդ,, ծրագրում ընդգրկված երեխաների համար կազմակերպության կողմից հայտարարված նկարչության մրցույթում: Ողջունելով հյուրերին՝ դպրոցի տնօրեն Լարիսա Հակոբյանն այնուհետև համառոտ ներկայացրեց հաստատության ձեռքբերումները: Նշվեց, որ արդեն որերորդ անգամ...

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Օքսֆամ կազմակերպության ներկայացուցիչներին 20.09.2016
Այսօր Տավուշի մարզպետարանում մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Օքսֆամ կազմակերպության Մեծ Բրիտանիայի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Գոլդրինգին, Մերձավոր Արևելքի և ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Թիմ Հոլմսին և հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանին: Հյուրերը ներկայացրին իրենց այցելության հիմնական նպատակները, նշելով, որ Օքսֆամը բավականին թվով ծրագրեր է իրականացնում Տավուշի մարզում և անհրաժեշտ էր դրանց ընթացքին ծանոթանալ տեղերում, մոտիկից: Նրանք ընդգծեցին, որ Տավուշի մարզպետարանը մեծ...

Սեպտեմբերի 15-ին Տավուշի մարզպետարանում մարզպետի տեղալալ Լևոն Սարգսյանն ընդունեց Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախագահ Վլադիմիր Աղայանին: Հանդիպմանը քննարկվեցին հանրակրթական դպրոցներում անցկացվող <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի հանրապետական չորրորդ փառատոնի կազմակերպմանն առնչվող հարցեր: Փառատոնը կազմակերպվում է <<Ռուսաստանի հայերի միություն>> համառուսաստանյան...

Հանդիպում Տավուշի մարզպետարանում 14.09.2016
Այսօր Տավուշի մարզպետարանում մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունել է <<Առաքելություն Արևելք>> դանիական բարեգործական կազմակերպության տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Սասկիա Դը Սմեթին, <<Առաքելություն Արևելք>> կազմակերպության Հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Արմեն Բեժանյանին և <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանին: Սասկիա Դը Սմեթը ներկայացրել է Հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Արմեն...

Աշխատանքի տոնավաճառ Իջևանում 14.09.2016
Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ և Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի աջակցությամբ, Զբաղվածության կարգավորման 2016թ. պետական ծրագրի շրջանակներում, այսօր մարզկենտրոն Իջևանում կազմակերպվել էր աշխատանքի տոնավաճառ: Տոնավաճառին ներկա էր Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը: Աշխատանքի տոնավաճառին մասնակցում էին տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող 32 գործատու 60 առկա և 6 սպասվելիք թափուր աշխատատեղերով: Բացի ներկայացվող աշխատատեղերը,...

Տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը 09.09.2016
Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Հովիկ Աբովյանը: Օրակարգի առաջին հարցով 2015-2016 ուսումնական տարվա արդյունքների և նոր ուսումնական տարվա հիմնախնդիրների մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Զեկուցողը նախ ներկայացրեց մարզում գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև և 2016-2017 ուստարվա նախնական թվային տվյալները: Այնուհետև անդրադարձ եղավ ոլորտում...