Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, 2017թ. հունվարի 1-ի դրությամբ Տավուշի մարզում հաշվառվել է 6624 աշխատանք փնտրող անձ /Իջևանում 2267,Դիլիջանում 2304, Բերդում 916, Նոյեմբերյանում 1137/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 526-ը...

Տավուշի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը 13.01.2017
Այսօր՝ հունվարի 13-ին, Տավուշի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը: Իջևանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի և Բերդի տարածաշրջանային զինկոմիսարիատներից Հայոց բանակի շարքերը համալրելու մեկնեց տավուշցի նորակոչիկների առաջին խումբը: Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ մարզի տարածաշրջանային չորս կենտրոններում էլ տեղի ունեցան հանդիսավոր արարողություններ: Դեռ վաղ առավոտից Իջևանի զինկոմիսարիատի հարակից տարածքում ասեղ գցելու տեղ չկար: Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել Տավուշի մարզպետարանի...

Տավուշի մարզում 2017 թվականի առաջին ծնունդը գրանցվել է նոր տարվա առաջին րոպեներին 12.01.2017
Տավուշի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2016 թվականին ծնվել է 1242 երեխա: Տարվա ընթացքում ծնված տղաների թիվը գերազանցում է աղջիկների թվին. 2016 թվականի ընթացքում մարզում ծնվել է 641 տղա և 601 աղջիկ: Իսկ 2017 թվականի առաջին ծնունդը գրանցվել է Աչաջրի առողջության կենտրոնում: Կենտրոնի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանի տեղեկացմամբ երեխան ծնվել է նոր տարվա առաջին րոպեներին՝ ժամը 12-ն անց 03 րոպեին: Արական սեռի առողջ նորածինը կշռել է 3 կիլոգրամ 300...

Դպրոցներում բավարար ջերմաստիճանային պայմանները` ԿԳՆ ուշադրության կենտրոնում 10.01.2017
ՀՀ հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարաններում հունվարի 9-ից վերսկսել է ուսումնական գործընթացը: ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ, հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հեռախոսազրույցներ է ունեցել հանրապետության բոլոր մարզպետների, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հետ: Նախարարը ճշգրտել է բնականոն ուսումնական գործընթաց կազմակերպելու նպատակով դպրոցներում բավարար ջերմաստիճան ապահովելու...

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ 31.12.2016
Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Նոր տարին ամենաընտանեկան տոնն է բոլորիս համար, նաև՝ ամենասպասվածն ու բարին: Եվ տա Աստված, որ իրականանան նոր տարվա հետ կապված Ձեր բոլոր բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները: Սրտանց ցանկանում եմ, որ բոլոր ընտանիքներում Ամանորը դիմավորեն ուրախ, բարձր տրամադրությամբ: Ինչպես գիտեք, ավանդույթի համաձայն, նոր տարվա նախաշեմին ի մի ենք բերում անցած բոլոր իրադարձությունները, կողք կողքի դնում, համադրում...

Նախատոնական այց 30.12.2016
Դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ նա այցելեց նաև մարզում տեղակայված զորամասերից մեկը՝ շնորհավորելու զինվորներին գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Նախատոնական այդ օրը Դավիթ Լոքյանը զինվորներին այցելել էր նվերներով: Նա նաև պատրաստակամություն հայտնեց օժանդակելու պաշտպանական որոշակի կառույցների տեխնիկական ուժեղացման հարցում: Նախարարը և մարզպետը...


