Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Համերգ՝ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի սաների ուժերով 04.05.2017
Այսօր համերգային հարուստ ծրագրով Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում ելույթ ունեցան Գյումրիի Ազատ Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցի սաները՝ դպրոցի տնօրեն Հարություն Ասատրյանի ղեկավարությամբ: Արդեն բավականին ժամանակ է, ինչ Իջևանի երաժշտական դպրոցը բարեկամական ջերմ հարաբերությունների մեջ է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի հետ, և համերգն էլ կազմակերպվել էր իջևանյան կողմի հրավերով՝ Հայ օգնության ֆոնդի հովանավորությամբ: Համերգին ներկա էր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության,...

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.05.2017
Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ: Հայ ժողովուրդը միշտ սիրով ու ջերմությամբ է նշում այս տոնը՝ լավ իմանալով ու գնահատելով աշխատանքի ու աշխատավոր մարդու դերը մեր կյանքում: Աշխատանքով է հայ մարդը դարեր շարունակ ստեղծել իր տունը, բարիք արարել ու շենացրել իր երկիրը: Սահմանամերձ Տավուշի մարզի զարգացման հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է, ուստի տոնի առթիվ առանձնակի ուզում եմ շնորհավորել մեր հողի մշակին ու աշխատավորին, մաղթել...

Մատուցվեց բարձրակարգ երաժշտություն 01.05.2017
Հայոց մեծ եղեռնի 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանում է Իսրայելի Թել Ավիվ քաղաքից ժամանած ,,Շառլոտ,, երգչխախումբը: Ապրիլի 28-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հրավերով, երգչախումբը համերգային ծրագրով Տավուշի մարզում էր և ելույթով հանդես եկավ Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում: Համերգին ներկա էր և ողջույնի ու շնորհակալական խոսք ասաց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Համերգային ծրագրում ընդգրկված էին հեղինակավոր կոմպոզիտորների դասական ու հոգևոր...

ԵԱՀԿ ներկայացուցիչները՝ Տավուշի մարզում 27.04.2017
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետարանում մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունեց դիտորդական առաքելությամբ մարզում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Մարտին Շուստերին /Գերմանիա/ և Գենադի Պետրիկային /Մոլդովա/: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներն ու Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը: Անդրադառնալով հրադադարի խախտման դեպքերին, Լևոն Սարգսյանը ներկայացրեց նախորդ բրիֆինգից մինչև հիմա ընկած ժամանակահատվածում արձանագրված...

Հանդիպում մարզպետարանում 26.04.2017
Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունել է <<Առաքելություն Արևելք>> դանիական կազմակերպության Հայաստանում իրականացվող ծրագրերի պատասխանատու Սասկիա Դեսմեթին: Տավուշի մարզում այդ ծրագրերը հիմնականում իրականացվում են <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության միջոցով: Հանդիպման ընթացքում քննարկվել է ներառական կրթության բնագավառում մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը: Մարզպետի տեղակալը պատասխանել է <<Միասին ապրել, միասին...

Մարզի խորհրդի նիստում ներկայացվեցին 2016 թվականին կատարած աշխատանքները 26.04.2017
Ապրիլի 26-ին տեղի ունեցավ Տավուշի մարզի խորհրդի նիստը, որը վարեց մարզպետ Հովիկ Աբովյանը: Օրակարգի առաջին հարցով մարզպետը հանդես եկավ 2016 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությամբ, անդրադարձավ ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակին: Նշվեց, որ, ղեկավարվելով համապատասխան իրավական ակտերով, մարզպետարանը 2016թ. իրականացրել է աշխատանքային ծրագրով նախատեսված գործառույթները: Ոլորտ առ ոլորտ ներկայացվեցին կատարված աշխատանքները: Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց հետևողական...


