Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մանկավարժների համար դասախոսություններով հանդես եկան ամերիկացի փորձագետները

26.10.2017

   Այսօր Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում ամերիկացի փորձագետներ Մայքլ Լեյվան և Մայքլ Օլիվերը դասախոսություններով հանդես եկան մարզպետարանի ենթակայության դպրոցների տնօրենների և ուսուցիչների օգնականների համար: Բացման խոսքով հանդես եկավ և դասախոսներին ներկայացրեց ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Այնուհետև Մայքլ Լեյվան, ողջունելով ներկաներին, անդրադարձավ աշխատանք, ներառում, սեփական շահերի պաշտպանություն հարցերին և ներկայացրեց տարրական դպրոցի իրենց փորձը: Նա նաև նշեց, որ այցելել է մարզի մի քանի դպրոցներ և շատ տպավորված է իրականացված աշխատանքներով: Մայքլ Օլիվերի դասախոսության թեման էր ,,21-րդ դարի դպրոցի մարտահրավերները,,: Տեղեկացնենք, որ դասախոսություններն անցկավեցին 2 սեկցիայով: Երկրորդ սեկցիայի դասախոսությունները տեղի ունեցան Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, և մասնակցում էին հատուկ մանկավարժները: 3-ժամյա դասախոսության ընթացքում ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգից Մարիետա Ջեյնքին ներկայացրեց աուտիզմ ունեցող երեխաների դասավանդման տեխնիկաները: Դասախոսությունների ընթացքում ԱՄՆ-ից ժամանած փորձագետները սիրով պատասխանեցին նաև մանկավարժներին հետաքրքրող հարցերին:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03