Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում մարզի տնտեսվարողների հետ

27.10.2017

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ իրազեկում-հանդիպում ոչ պարենային ապրանքների արտադրությամբ, ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողների հետ: Հանդիպումը նախաձեռնել էին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը /ՇՎՏՄ/ և ՀՀ Տավուշի մարզպետարանը: Հանդիպմանը մասնակցում էին շուկայի վերահսկողության տեսչության աշխատակազմի ներկայացուցիչները մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանի գլխավորությամբ, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը, մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը: Աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը ողջունեց մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց շուկայի վերահսկողության տեսչությանը մարզում նման հանդիպում կազմակերպելու համար, hույս հայտնեց, որ հանդիպման ընթացքում ստացած տեղեկատվությունը կօգնի մարզի տնտեսվարողներին իրենց աշխատանքը կազմակերպել առավել արդյունավետ: ՇՎՏՄ ղեկավար Լևոն Խալիկյանի խոսքով, տնտեսվարողներից ստացվող հարցումները և իրենց կողմից կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոլորտում իրազեկման անհրաժեշտություն կա, ինչի նպատակով էլ կազմակերպվում են այս հանդիպումները։ Նա դիմելով տնտեսվարողներին, նշեց, որ պատրաստ են օգնել նրանց, որպեսզի առաջիկա ստուգումների ընթացքում մեծ խնդիրներ չարձանագրվեն: Քանի որ հանդիպմանը ներկա էին նաև ԱԳԼՃԿ-ների ներկայացուցիչները, նշվեց, որ շարունակում է լուրջ խնդիր մնալ ԱԳԼՃԿ-ներում գազի լիցքավորման ժամանակ ճնշման գերազանցումը, ինչը երբեմն բերում է անդառնալի հետևանքների: Այս և նաև տնտեսվարողներին հետաքրքրող այլ հարցերի շուրջ հանդիպման ընթացքում տեղի ունեցավ ակտիվ քննարկում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57